UNODC-ի միջազգային մեթոդները կկիրառվեն Փորձագիտական կենտրոնում
ՄԱԿ–ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ UNODC–ի նախաձեռնությամբ և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Դավիթ Ղուլյանի, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ–ի ներկայացուցիչ Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի հայտնաբերման, ինչպես նաև «Միջազգային համագործակցության վարժանքներ» (ICE) ծրագրի շրջանակներում հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանդիպման ընթացքում UNODC–-ի գիտական բաժնի պատասխանատու աշխատակիցները մանրամասն ներկայացրել են ծրագրի թարմացումները, մշակված նոր մեթոդները, իրենց աշխատանքային պրակտիկայում հանդիպած նոր թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վերաբերյալ տեղեկատվություն։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել առաջիկայում համագործակցության նոր հնարավորությունների, համատեղ քննարկումների, փորձի փոխանակման, ինչպես նաև այցելությունների վերաբերյալ կարևոր հարցեր։ Կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական բաժինն այսուհետ կսկսի իրականացնել փորձաքննություններ, կիրառելով նաև կոնֆերանսի ընթացքում UNODC–ի կողմից տրամադրած նորագույն մեթոդներն ու գրականությունը։