Բաժնի պետ – Արթուր Հայկի Անդրեասյան
Ծնված 02.05.1972թ.
Կրթությունը՝
1979–1989 թ.թ. սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան 114 միջնակարգ դպրոցում:
1990թ.-1995թ սովորել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում, անասնաբուժական ֆակուլտետում, ավարտել Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիան կարմիր դիպլոմով՝ ստանալով անասնաբույժի որակավորում:
1995թ.-1998թ. սովորել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ պետական համալսարանի ասպիրանտուրայում` անասնաբուժական ֆակուլտետում: Գյուտի հեղինակ:
Աշխատանքային գործունեությունը
1998թ. ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն` երեքամսյա փորձաշրջանով, որպես նյութագիտության բաժնի փորձագետ:
2000թ. նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի կենսաբանական և սննդային հետազոտությունների լաբորատորիայի փորձագետ, իսկ 2001թ-ին՝ նույն լաբորատորիայի ավագ փորձագետի պաշտոնին:
2000թ-ին Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից տրվել է սետիֆիկատ՝ «Սննդամթերթի և պարենային հումքի սերտիֆիկացում և հետազոտություն» մասնագիտությամբ և ստացել սննդամթերքի անվտագության պահանջների և որակի փորձագետի որակավորում:
2003թ-ին նշանակվել է վերակազմավորված «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կենսաբանական և սննդային հետազոտությունների լաբորատորիայի ավագ փորձագետ:
2004թ.-ին նշանակվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կենսաբանական և սննդային հետազոտությունների լաբորատորիայի վարիչ և մինչև օրս ղեկավարում է վերակազմավորված կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժինը:
Փորձագիտական գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային սեմինարների և կոնֆերանսների, կատարել այցելություններ առաջադեմ եվրոպական փորձագիտական հաստատություններ և ծանոթացել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետազոտությունների ժամանակ կիրոռվող նորամուծություններին, ունի «սննդամթերքի հետազոտություն», «մանրաթելերի և գործվածքների հետազոտություն», «թմրամիջոցների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտություն», «ֆիզիկաքիմիական մեթոդներով հետազոտություններ» մասնագիտություններով փորձաքննություններ կատարելու իրավասություններ:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
10. Սննդամթերքի և խմիչքների, այդ թվում (փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելուց հետո)`
10-01 սննդամթերքի և դրա հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն,
10-02 սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն,
10-03 սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն:
10-05 ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն,
10-06 թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն
09. Նյութագիտական, այդ թվում՝
09-01 մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն,
09-09 թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն
11. Հողագիտական և կենսաբանական, այդ թվում`
11-01 հողային ծագման օբյեկտների փորձաքննություն,
11-02 բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն առանց դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառման,
11-03 բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ,
11-04 կենդանական ծագման օբյեկտների փորձաքննություն:
Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Բուսական ծագում ունեցող նյութերի (իրերի) կենսաբանական փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները
– բուսական ծագում ունեցող միկրոմասնիկներ և միկրոհետքեր (բնափայտ և կեղև, բույսերի սերմեր, թեփ, տաշեղ, մանրացված բուսական զանգված),
– կոնկրետ բուսաբանական օբյեկտ, տեսակ, կենսացենոզ և այլն,
– բուսական ծագման մթերքներ և արտադրանքներ
Հետազոտման խնդիրները
– բուսական ծագում ունեցող միկրոշերտանստվածքների հայտնաբերումը,
– բուսական օբյեկտի վիճակի որոշումը,
– բույսի կոնկրետ ցեղին, տեսակին բուսական ծագում ունեցող օբյեկտների պատկանելիության պարզումը,
– մեկ ամբողջության կազմի որոշումը,
– ծագման աղբյուրի որոշումը
Կենդանական ծագում ունեցող նյութերի (իրերի) փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները
– կենդանիների եզակի մազեր (անջատված մորթե իրերից, առանձին կենդանի անհատներից),
– ձկան թեփուկներ, թռչնի փետուրներ, կենդանական մաշկի մասեր,
– կենդանիների մկանային հյուսվածքներ, միջատներ, մեղվապահության մթերքներ
Հետազոտման խնդիրները
– կենդանիների մազերի և թռչնի փետուրների շերտանստումների հայտնաբերումը (միկրոմասնիկներ), դրանց ցեղային պատկանելիության որոշումը,
– վիճակի պարզումը,
– ընդհանուր խմբային և ցեղային պատկանելիության որոշումը
Հողագիտական փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները
– իրեղեն ապացույցների վրա եղած հողի շերտանստվածքներ,
– տեղանքի կոնկրետ մասի նմուշներ,
– հողի ստուգիչ նմուշներ /տեղանքի կոնկրետ մասի խնդրի լուծման ժամանակ/
Հետազոտման խնդիրները
– հողի մասնիկների հայտնաբերումը և դրանց ախտորոշումը,
– հողի շերտանստվածքի տեղայնացումը,
– հողի օբյեկտների ընդհանուր սեռային և խմբային պատկանելիության որոշումը,
– հողի շերտանստվածքների պատկանելիության պարզում որևէ տեղային հատվածին /անհրաժեշտ նյութերի տրամադրումից հետո/
Սննդային փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները
– միս և մսամթերք, թռչուն, ձու և դրանց վերամշակման օբյեկտներ,
– կաթ և կաթնամթերք,
– ձկնեղեն, ոչ ձկնաարտադրության մթերք և արտադրանք դրանցից,
– հատիկ/սերմեր/, ալրաձավարեղենային և հացաբուլկեղենային արտադրանք,
– շաքար և հրուշակեղենային արտադրանք,
– պտուղ-բանջարեղենային մթերք,
– յուղային հումք և ճարպային մթերք,
– ըմպելիքներ,
– այլ մթերք,
– կենսաբանական ակտիվ սննդի հավելումներ,
– մանկական սննդամթերք
Հետազոտման խնդիրները
– պարենային ապրանքատեսակի համապատասխանության պարզումը տվյալ ապրանքատեսակին նորմատիվատեխնիկական փաստաթղթերով (ԳՕՍՏ, ՀՍՏ, արդյունաբերական ստանդարտներ և տեխնիկական պայմաններ) ներկայացվող պահանջներին,
– անվտանգության ցուցանիշների որոշումը (ՍանՊին N 2-III-4.9-01-2003, տեխնիկական կանոնակարգեր),
– պահպանման պայմաններից կախված սննդամթերքի որակական հատկանիշների փոփոխության փաստի պարզաբանումը
Թմրամիջոցների, խիստ ներգործող, հոգեներգործուն և թունավոր նյութերի քրեագիտական հետազոտություն
Հետազոտման օբյեկտները
– տնայնագործական (բուսական, սինթետիկ) և գործարանային արտադրության թմրամիջոցներ,
– հոգեմետ նյութեր, դրանց համարժեքներ և պրեկուրսորներ,
– թունավոր նյութեր,
– հոգեմետ դեղամիջոցներ
Հետազոտության խնդիրները
– թմրամիջոցների, հոգեմետ և թունավոր նյութերի հետքերի հայտնաբերումը պինդ կրիչների վրա,
– թմրամիջոցների, հոգեմետ, պրեկուրսորների և թունավոր նյութերի պատկանելության պարզումը,
– տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոցների մեկ ամբողջության որոշումը,
– տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոցների պատրաստման տեխնոլոգիայի և այլ բնութագրական հատկանիշների պարզումը,
– թմրամիջոցներում և հոգեմետ դեղամիջոցներում ակտիվ բաղադրատարրերի քանակական պարունակության որոշումը
Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները
– առանձին տեքստիլային թելեր և թելեր տեխնիկական օգտագործման համար,
– թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ,
– կտորից և տրիկոտաժից արտադրանքներ, կենցաղային օգտագործման համար առարկաներ (սպիտակեղեն, գորգեր), դրանց մասեր,
– քուղեր, պարաններ և այլ հյուսած և գործված ապրանքներ, դրանց մասեր,
– թելերով շերտանստած առարկաներ (շորի մնացորդներ, տրանսպորտային միջոցներ, արգելքներ, վնասվածքներ, զենքեր),
– շորերի և թելային բնույթ ունեցող առարկաների այրված մնացորդներ
Հետազոտման խնդիրները
– տեքստիլային թելերի մասնիկների, թելերի, կտորների, տրիկոտաժների և այլ թելային բնույթ ունեցող մասնիկների մասնավոր և ընդհանուր խմբային պատկանելության պարզումը,
– կրիչ առարկաների վրա առկա մանր թելային մասնիկների տեղադրության հայտնաբերումը,
– կոնտակտային փոխազդեցության փաստի արձանագրումը տեքստիլային թելիկների միկրոհետքերով և տարբեր շերտանստումներով,
– թելիկների առանձնացման մեխանիզմի պարզումը, շորի և հանցագործության զենքի, կամ շորի և տրանսպորտային փոխադրամիջոցների կոնտակտային փոխազդեցության որոշումը,
– վառված շորերի կամ թելային այլ օբյեկտների սկզբնական տեսքի որոշումը,
– կտորի մասի որոշակի օբյեկտին պատկանելության որոշումը,
– թելային գործվածքների պատրաստման եղանակների որոշումը (գործարանային, տնայնագործական),
– թելային գործվածքների առաջացման ընդհանուր աղբյուրի պարզումը