Բաժնի պետ – Տիգրան Գագիկի Կույումջյան

Ծնված 12.06.1980թ.

Կրթությունը՝

2001թ. Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
մեքենաշինության ֆակուլտետի բակալավրիատը «մեքենաշինության տեխնոլոգիա»
մասնագիտությամբ:
2007թ. Ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան «մեքենաշինություն և
մեքենագիտություն» մասնագիտությամբ, շնորհվել է ճարտարագիտության մագիստրոսի
աստիճան։
Աշխատանքային գործունեությունը՝
2004թ. ընդունվել է «ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն»
ՊՈԱԿ-ի` հետքաբանական փորձաքննությունների բաժին, որպես փորձագետ, այնուհետև
2007թ.-ից՝ որպես ավագ փորձագետ:
2023թ-ից աշխատում է «ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն»
ՊՈԱԿ-ի հետքաբանական փորձաքննությունների բաժի պետ:
Փորձագիտական գործունեության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի,
պարգևների, մասնակցել է կոնֆերանսների, ունի դատահետքաբանական փորձաքննություններ
կատարելու իրավասություններ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

                       

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

06 Հետքաբանական, այդ թվում`

06-01 մարդու կողմից թողնված հետքերի,

06-02 առարկաների, գործիքների, դրանց կողմից թողնված հետքերի,

06-03 տրանսպորտային միջոցների կողմից թողնված հետքերի,

06-04 սառը զենքի

Հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Հետքաբանական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները

  • մարդու հետքերը (ձեռքերի, ձեռնոցների, ոտքերի, կոշիկների, ատամների, շրթունքների, արյան և այլն),
  • իրերը, առարկաները, գործիքները, մեխանիզմները և դրանց կողմից թողնված հետքերը,
  • կենդանիների հետքերը (սմբակների, պայտերի, թաթերի և այլն),
  • տրանսպորտային միջոցների (ՏՄ) հետքերը (անիվների, ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքներում ՏՄ-ների, արգելքների, ճանապարհի ծածկույթի, տուժողների հագուստների վրա առաջացած վնասվածքները, ՏՄ-ից պոկված, կոտրված մասերն ու դրանց կտորները և այլն),
  • փակող և պահպանիչ սարքերը (փականքներ, պլոմբներ, և այլն),
  • մակնիշավորման նշագրումները (թափքի, շարժիչի նույնացման համարներ),
  • սառը շեղբավոր և նետողական զենքերը, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերը և առարկաները

Հետազոտության խնդիրները

նույնացման

  • թողնված հետքերով հետք առաջացնող օբյեկտի նույնացումը,
  • ամբողջի վերականգնումը մասերով.

Դիագնոստիկ (իրավիճակային)

  • հետքերի առաջացման մեխանիզմների, պայմանների, հերթականության, վաղեմության (հարաբերական), հետք առաջացնող օբյեկտների (մարդու) առանձահատկությունների որոշումը,
  • սառը շեղբավոր և նետողական զենքերի, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների սառը զենքերի դասին պատկանելիության որոշումն ու պատրաստման եղանակի պարզումը,
  • հանգույցների, օղակների տեսակների և կիրառման նպատակի որոշումը,
  • մասսայական թողարկման արտադրատեսակների պատրաստման եղանակի, աղբյուրի և վաղեմության (հարաբերական) որոշում,
  • փակող և ստուգիչ-ապահովող սարքերի (փականքներ, պլոմբներ, ազդանշանային սարքեր, ապահովման միջոցներ) սարքինության, վերջին փակելուց հետո բացելու եղանակի և վաղեմության (հարաբերական), դրանց մեխանիզմների վրա օտար առարկաների ներգործության առկայության կամ բացակայության պարզումը,
  • ՃՏՊ-ի մեխանիզմի որոշումը,
  • վրաերթի ընթացքում տրանսպորտային միջոցների մակերևույթի և տուժողների հագուստների վրա փոխազդեցության հետևանքով առաջացած հետքերի պարզումը,
  • ՃՏՊ-ի ընթացքում տրանսպորտային միջոցի սրահում գտնվող անձանց վնասվածքների բնույթից ելնելով դրանց տեղակայման որոշումը (նշված խնդիրը լուծվում է հետքաբանական, դատաբժշկական, ավտոտեխնիկական, ներկածածկույթի և մանրաթելի քրեագիտական համալիր փորձաքննությամբ),
  • ՃՏՊ-ի ընթացքում տրանսպորտային միջոցի և հետիոտնի փոխադարձ դիրքի որոշումը (նշված խնդիրը լուծվում է հետքաբանական, դատաբժշկական, ավտոտեխնիկական, ներկածածկույթի և մանրաթելի քրեագիտական համալիր փորձաքննությամբ),
  • ՃՏՊ-ի ընթացքում միմյանց հետ հպման մեջ մտած տրանսպորտային միջոցների վրա առաջացած վնասվածքների տեղակայման, առաջացման ուղղության, վաղեմության (հարաբերական) որոշումը,
  • դաջված նիշերի փոփոխություն, վերադաջման հանգամանքի պարզում

Հետքաբանական փորձաքննությամբ լուծվող խնդիրների ցանկը վերը նշվածից ավելի ընդարձակ է և նախաձեռնողը անհրաժեշտության դեպքում կարող է առաջադրել լուծմանը այլ խնդիրներ: