Բաժնի պետ – Արման Արարատի Արսենյան
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
13. Շինարարատեխնիկական, այդ թվում`
13-01. շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինարարական և այլ կառուցապատման օբյեկտների փորձաքննություն,
13-02. շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինական և այլ կառուցապատման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն:
Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Շինարարատեխնիկական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- նախագծման, շահագործման, քանդման, վերակառուցման, քանդման և կառուցման փուլերում գտնվող շենքերը, կառույցները, շինությունները, ինժեներական կառուցվածքները, դրանց համալիրները, դրանց հետ ֆունկցիոնալ կապված հողատարածքները,
- բազմաբնակարանային շենքերում գտնվող բնակարանները, տարածքները, բնակելի տները և դրանց հողատարածքները շինությունների կոնստրուկտիվ տարրերը,
- նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, շինարարական կապալի պայմանագրերը, իրականացված աշխատանքների վերաբերյալ կազմված կատարողական, ծածկված աշխատանքների և փորձարկման ակտերը,
- իրականացված շինարարական աշխատանքների բնույթը, ծավալը, որակը և դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութերը,
- ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերը, ստանդարտները, տեղեկագրերը, հրահանգները,
- անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ամբողջությունը, անշարժ գույքին հասցված վնասվածքները, դրանց բնույթը և առաջացման աղբյուրները,
- քրեական և քաղաքացիական գործերում առկա փաստաթղթերը և տվյալները, որոնք չեն պահանջում իրավական գնահատում
Հետազոտության խնդիրները
- շենքերի, շինությունների կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքների համապատասխանության պարզումը նախագծերին, տեխնիկանորմատիվային փաստաթղթերին,
- բաժնետերերի միջև անշարժ գույքի բաժանման, բաժանքների տարանջատման և բաժանման տեխնիկական հնարավորության պարզումը,
- անշարժ գույքին հասցված վնասվածքների հետևանքով պատճառված վնասի, դրանց առաջացման պատճառների և աղբյուրների որոշման հետ առընչվող հարցերը: