Բաժնի պետ – Վահան Աղվանի Ղազարյան

Ծնված 15.04.1977թ.

Կրթությունը՝

1993-1998թ սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Որակավորման դասընթացներ անշարժ գույքի գնահատման մասնագիտությամբ (որակավորման վկայականներ NՌԳ 018 տրված՝ 2002թ., NԱԳԳ 265 տրված՝ 2008թ., NԱԳԳ 458 տրված՝ 2011թ., NԱԳԳ 147 տրված՝ 2014թ., որակավորման վկայական NԱԳԳ 230 (անժամկետ, տրված՝ 21.02.2018թ. ՀՀ ԿԱԱԳԿՊԿ կողմից):

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից 03.08.2018թ. տրված փորձագետի որակավորման վկայա­կան երկու լրացումներով՝ Անշարժ գույքի գնահատում և Շինարարատեխնիկական հետազոտութ­յուն մասնագիտութ­յամբ:

Աշխատանքային գործունեությունը

2000թ-ից առ այսօր աշխատել է տարբեր պետական և ոչ պետական կառույցներում, փորձագիտական և ֆինանսական ոլորտներում:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:                                                                     

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Ապրանքագիտական, այդ թվում`

16-01  Պարենային, ոչ պարենային ապրանքների, կենսաբազմազանության  օբյեկտների, ծառայությունների, դրանց փաստաթղթերի, այդ թվում արժեքային ցուցանիշների փորձաքննություն

16-02  Տրանսպորտային  միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն

16-03  Բարդ կառուցվածքային առանձնահատկություններ ունեցող արտադրական կամ այլ ապրանքային համալիրների, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն

16-05  Անշարժ գույքի, այդ թվում դրա արժեքային ցուցանիշների փորձաքննություն

16-06  Շինարարական նյութերի և աշխատանքների, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն

Ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Հետազոտության օբյեկտները

  • պարենային և արդյունաբերական ապրանքները (սննդամթերք, հագուստ, զարդեր, գործիքներ, սարքեր-սարքավորումներ, մեխանիզմներ, տրանսպորտային միջոցներ և այլն), դրանց նմուշները, ապրանքատեսակի վերաբերյալ նշագրումները,
  • փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են պարունակում ապրանքի վիճակի (հավաստագիր, հայտարարագիր, խոտանման ակտ), փոխադրման (փոխադրման ապրանքագիր, բեռը ընդունելու անդորրագիր), ընդունման ժամանակ որակական հատկանիշների (հանձման-ընդունման ակտ, եզրակացություն ապրանքի որակի համապատասխանության մասին, վերագնահատման ակտ և այլն), ինչպես նաև պահպանման (պահեստավորման պայմանների) վերաբերյալ,
  • քրեական և քաղաքացիական գործերում առկա փաստաթղթերը և ելակետային տվյալները, որոնք չեն պահանջում իրավական գնահատում
  • նախագծման, շահագործման, վերակառուցման, քանդման և կառուցման փուլերում գտնվող շենքերը, կառույցները, շինությունները, ինժեներական կառուցվածքները, դրանց համալիրները, շինությունների կոնստրուկտիվ տարրերը,
  • իրականացված շինարարական աշխատանքները և դրանց կատարման ժամանակ օգտագործված շինանյութերը
  • բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող բնակարանները, հասարակական և արտադրական նշանակության տարածքները, բնակելի տները և հողատարածքները:

Հետազոտության խնդիրները

  • պարենային և արդյունաբերական ապրանքների գնահատում,
  • պատճառված վնասի չափի որոշում,
  • ըստ որակի և լրակազմության արտադրանքի համապատասխանության պարզումը ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին կամ այլ նորմատիվ փաստաթղթերին, որակի հավաստագրերին կամ էտալոնային նմուշներին,
  • արտադրանքի որակի փոփոխության էության /արատների առկայության և որակի վրա դրանց ազդեցության/ պարզումը,
  • ապրանքի որակի փաստացի բնութագրերի և դրա պիտակի վրայի գրառումների /նշագրումների/ համապատասխանության որոշումը,
  • ապրանքների առանձին միավորների կամ բազմության միևնույն խմբի (մակնիշի, տեսակի, տիպի) պատկանելիության որոշումը,
  • իրացման հանար ուղեկցական փաստաթղթերում նշված ապրանքի որակական ցուցանիշների և ապրանքի փաստացի հատկանիշների համապատասխանության պարզումը,
  • նորմատիվ պահանջներին փաթեթավորման համապատասխանության /անհամապատասխանության/ պարզումը,
  • ԳՕՍՏ-ին (ՀՍՏ-ին), ՏՊ-ին և այլ նորմատիվ փաստաթղթերին արտադրանքի փոխադրման պայմանների համապատասխանության պարզումը,
  • նորմատիվ պահանջներին արտադրանքի պահպանման պայմանների և ժամկետների համապատասխանության պարզումը,
  • անշարժ գույքի շուկայական արժեքի որոշումը, ընդհանուր շուկայական արժեքում բաժնեմասերի որոշումը, անշարժ գույքի վարձավճարի շուկայական արժեքի որոշումը: