Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Տեսակ՝ հոգեբանական
Ենթատեսակներ՝

1․ անչափահասների փորձաքննություն,

2․ բռնության (այդ թվում սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված) հետ կապված հանցագործությունների վերաբերյալ փորձաքննություն,

3․հուզական վիճակների, այդ թվում հոգեկան ուժեղ տառապանքի փորձաքննություն,

4․ անհատական հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ փորձաքննություն

5․ հոգեբանական ներազդեցությունների փորձաքննություն,

6․ հետմահու և ինքնասպանության փորձի փորձաքննություն,

7․ հոգեբանական այլ հետազոտություններ (այդ թվում հոգեֆիզիոլոգիական բնույթի)։

Դատահոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Հետազոտության օբյեկտները՝

  • Իրավական հարաբերությունների սուբյեկտի /մեղադրյալ, կասկածյալ, տուժող, վկա, հայցվոր, պատասխանող/ հոգեկան գործունեությունը իրավական նշանակություն ունեցող իրավիճակներում,
  • սոցիալական փոխազդեցության և միջանձնային /ներխմբային և միջխմբային/ գործընթացները,
  • հանցագործության իրավիճակների, ինչպես նաև արդարադատության համար այլ կարևոր իրադարձությունների վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրները՝ ցանկացած նյութ, այդ թվում նաև գործի նյութերը /դեպքի վայրի զննության արձանագրությունը, մեղադրյալի, վկայի, տուժողի, կասկածյալի հարցաքննության արձանագրությունները, սթափության վերաբերյալ բժշկական տեղեկանքները և այլն/, որոնցում առկա տվյալներն ունեն հոգեբանական բովանդակություն կամ կարող են ենթարկվել հոգեբանական վերլուծության։

Հետազոտության խնդիրները՝

  • բացահայտել անչափահաս մեղադրյալների կողմից սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակության մակարդակը, դրանց վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու կարողությունը,
  • բացահայտել հոգեպես առողջ տուժողի կողմից իր հետ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը հասկանալու և դիմադրություն ցույց տալու կարողությունը,
  • բացահայտել հակաիրավական գործողություն կատարելու պահին մեղադրյալի մոտ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի, ինչպես նաև այլ հուզական վիճակների առկայությունը կամ բացակայությունը, որը կարող էր հետազոտվող իրավիճակում էականորեն ազդել նրա գիտակցության և վարքի վրա, ինչպես նաև կոնկրետ անձի կամ անձանց գործողությունների արդյունքում հոգեկան ուժեղ տառապանքի առկայությունը կամ բացակայությունը։
  • բացահայտել անձի անհատական հոգեբանական այնպիսի առանձնահատկություններ, որոնք իրավական նշանակություն ունեցող իրավիճակում կարող էին էապես ազդել նրա վարքի և հոգեկան գործունեության վրա,
  • բացահայտել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք էական նշանակություն ունեն երեխայի լավագույն շահի ապահովման և դրան խոչընդոտելու հարցերում,
  • բացահայտել գործարք կատարելու պահին անձի կողմից սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու և ղեկավարելու կարողությունը,
  • բացահայտել ինքնասպանության /ինքնասպանության փորձին/ նախորդող ժամանակահատվածում անձի հոգեվիճակը, ինչպես նաև նրա հոգեվիճակի և այլ անձանց /կասկածյալի, մեղադրյալի/ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը կամ բացակայությունը,
  • բացահայտել իրավական նշանակություն ունեցող իրավիճակում անձի վրա հոգեբանական ներազդեցության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը,
  • բացահայտել տրանսպորտային կամ արտադրական պատահարների ժամանակ անձի հոգեկան վիճակը և դրա ազդեցությունը գործունեության ղեկավարման ունակության վրա,
  • բացահայտել վարքի այնպիսի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններ, որոնք կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ են քրեական կամ քաղաքացիական գործի համար: