Բաժնի պետ – Վահե Արշակի Գրիգորյան

Ծնված 01.05.1973թ.

Կրթությունը՝

1980–1990 թ.թ. սովորել է Ն.Կ.Կրուպսակայայի անվան միջնակարգ դպրոցում, ավարտել՝  մեդալով:

1990թ.-1995թ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզի­կայի ֆա­կու­լտետում` ավարտել կարմիր դիպլոմով՝ ստանալով ֆիզիկոսի որակավորում:

1995թ.-1998թ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջու­կային ֆիզիկայի ամբիոնում: Ասպիրատուրայի սկզբնական մասը անց­կացրել է ՌԴ Դուբնա քաղաքի Միջուկային հետազոտոտությունների միաց­յալ ինստի­տու­տում, իսկ վերջնական մասը` Երևանի ֆիզիկայի ինստիտու­տում, ավար­տե­լ 1999թ.-ին, ՀՀ բարձ­րագույն որակավորման հանձնաժողովի կող­մից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրա­ռական պրոպլեմների ինստիտուտի մաս­նա­գիտական խորհրդի որոշ­ման հիման վրա շնոր­հվել է ֆիզիկա­մաթե­մատի­կական գիտութ­յունների թեկնածուի գիտական աստիճան:

2002թ.-2006թ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավա­բանական ֆակուլ­տե­տում՝ ավարտել, ստանալով իրավաբանի որակավորում` ՙԻրա­վագիտություն՚ մասնա­գի­տությամբ:

Աշխատանքային գործունեությունը

1996թ. ընդունվել է ՀՀ արդարադատության նախա­րա­րության փորձագիտական կենտ­րոն` որպես արտահաստիքային փորձագետ, իսկ 1997թ.-ի դեկտեմբերից՝ փաստաթղթերի քրեագիտա­կան հետազո­տութ­յան բաժին, որպես փորձագետ:

1998թ. և 1999թ. ստաժա­վորման դասընթացներ է անցել ՌԴ դա­տական փորձաքննու­թյուն­ների ֆեդերալ կենտրոնում` ստանալով համապա­տաս­խան հավաս­տագրեր:

1999թ. նշանակվել է ՀՀ արդարադատության նախարա­րության փորձագիտական կենտ­րոնի նորաստեղծ բարդ գործիքային մեթոդ­ներով հետազոտությունների լաբորատորիայի վարիչի պաշտոնում, որը զբաղեց­րել է մինչև 2003 թ.-ը, միչև լաբորատորիայի վերակազմա­վորվելը:

2003-2004թ.թ. ղեկավարել է վերակազմավորված «Հայաստանի Հանրա­պետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հատուկ հետա­զո­տութ­յունների լաբորատորիան, իսկ 2004թ.-ից մինչև օրս` ձեռագրաբանական և փաստաթղթա­բանական փորձաքննությունների բաժինը:

1998թ.-ին ՀՀ արդարատության նախարարի հրամանով շնորհվել է առաջին դասի իրավաբանի դասային կոչում, իսկ 2000թ.-ին` արդարա­դատության երրորդ դասի խորհրդա­կանի դասային կոչում:

ՌԴ ներքին գործերի նախարարի 02.09.2009թ. թիվ 682 հրամանով պարգ­ևատրվել է Ռուսաստանի Դաշնության «Համագործակցության համար» մեդալով:

Փորձագիտական գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք միջազ­գա­յին սեմի­նարների և կոնֆերանսների, ունի փաստաթղթաբանական, ձեռագրաբանական, ֆիզի­կական և քիմիական մեթոդներով, տեսաձայնագրային, ատոմային սպեկտրոսկոպիայի, ռենտգենյան, էլեկտոնային մանրադիտակի մեթոդներով փորձա­քննություններ կա­տար­ելու իրավասու­թյուն­ներ, 6 գիտական աշխատանքների համահեղինակ է, այդ թվում՝

Ն.Մ. Մեսրոպյան, Վ.Ա. Գրիգորյան «Էլեկտրոնային լուսապատճենով դատա-ձեռա­գրա­բա­նական փորձաքննության կատարումը: Ժամանակակից գիտական տեխ­նո­­լոգիաների և մեթոդ­ների կիրառումը փորձագիտական ոլորտում» միջազ­գային գի­տաժողովի նյութեր, էջ 190-198:

Григорян В.А., Азизян А.С. «Возможности установления давности рукописных текстов, вы­пол­ненных шариковыми авторучками». Материалы Конференции «При­менение современных научных методов и технологий в области экспертиз» 16-17 июня 2015, Ереван-Цахкадзор, ст. 60-64.

Ամուսնացած է, ունի երեք երեխա:                                                                     

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Ձեռագրաբանական, այդ թվում՝

01-01 ձեռագիր տեքստերի,

  • ձեռագիր գրառումների,
  • ձեռագիր թվային գրառումների,

01-02 ստորագրության:

Փաստաթղթաբանական, այդ թվում՝

03-01 փաստաթղթերի պատրաստման եղանակի և միջոցի,

  • սկզբնական բովանդակության վերականգնման,
  • մասերի կատարման հաջորդականության,
  • մեքենագրական տեքստի,
  • պոլիգրաֆիական արտադրանքի,
  • կնիքների և կնիքների դրոշմներրի,
  • նմանեցման փաստի պարզման,
  • տեքստի բովանդակության վերականգնման,
  • պատառոտված և այրված փաստաթղթերի,
  • դրամանիշների, անձնագրերի, արտոնագրերի, արժեթղթերի և այլն,
  • փաստաթղթի ռեկվիզիտի նյութի նույնականացման վաղեմության

03-05 այլ օբյեկտների,

Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Ձեռագրաբանական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները

  • գրավոր տեքստեր,
  • ձեռագիր գրառումներ,
  • թվային գրառումներ,
  • ստորագրություններ:

Հետազոտության խնդիրները

նույնացման

  • ձեռագրի /տեքստ, գրառում, նաև թվային/ և ստորագրության կատարողի պարզումը,
  • ձեռագիր տեքստերը կամ դրանց առանձին հատվածները,
  • ստորագրությունները, տեքստերը և ստորագրությունը միևնույն անձի կողմից կամ տարբեր անձանց կողմից կատարված լինելու փաստի պարզումը:

դիագնոստիկ

  • ձեռագրի, ստորագրության կատարման անսովոր պայմանների պարզումը (արտաքին և ներքին):

Փաստաթղթերի դատատեխնիկական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները

  • տպագիր տեքստեր,
  • կնիքներ և կնիքների դրոշմներ,
  • ջնջված և թույլ երևացող ձեռագիր տեքստեր (գրառումներ), ստորագրություններ, տառային և թվային նշումներ,
  • պատառոտված և այրված փաստաթղթեր,
  • պոլիգրաֆիական արտադրանք,
  • մեքենագիր տեքստեր, գրելանյութ,
  • դրամանիշներ և արժեթղթեր և այլն:

Հետազոտության խնդիրները

նույնացման

  • փաստաթղթերը կամ դրանց որոշակի հատվածները կատարված կոնկրետ տեխնիկական միջոցների նույնացում (գրամեքենաներ, գրելու գործիքներ, կնիքներ և այլն),
  • պատառոտված, մասնատված փաստաթղթերի ամբողջականության վերականգնում,
  • փաստաթղթերի նյութի նույնացում (թղթի, ստվարաթղթի, գրելանյութի, սոսնձի և այլն):

դիագնոստիկ

  • փաստաթղթերի կամ դրա մասերի պատրաստման եղանակի պարզումը,
  • փաստաթղթի սկզբնական բովանդակության փոփոխման փաստի և դրա կատարման եղանակի (կրկնագծում, մեխանիկական ջնջում և կերագծում, հավելատպում և հավելագրում և այլն) պարզումը,
  • ջնջված և թույլ արտահայտված փաստաթղթերի բովանդակության վերականգնումը,
  • փաստաթղթերի մասերի կատարման քրոնոլոգիական հերթականության, այդ թվում նաև հատվող էլեմենտների պարզումը,
  • փաստաթղթի ծագման աղբյուրի պարզումը,
  • գնդիկավոր գրիչով կատարված ձեռագիր գրառումների վաղեմության որոշումը: