Բաժնի պետ – Արամ Նազարի Համբարձումյան
Ծնված 23.06.1975թ.
Կրթությունը՝
1996թ ավարտել եմ ՀՊՃՀ մեխանիկա-մեքենաշինության ֆակուլտետի բակալավրիատը <սարքաշինություն> մասնագիտությամբ:
1998թ.-ին նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեությունը
1999թ-ից աշխատում է <ՀՀ փորձագիտական կենտրոն> ՊՈԱԿ-ում, որպես Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ:
2012թ-ից նույն բաժնում որպես բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
07․ Ձգաբանական, այդ թվում`
07-01 հրազենի և դրա փամփուշտների
07-02 հրազենային վնասվածքների և հետքերի, կրակոցի հանգամանքների
07-03 կրակոցի հետքերի և արգասիքների քիմիական
08․ Պայթյունատեխնիական, այդ թվում`
08-01 պայթուցիկ նյութերի, դրանց պայթյունի արգասիքների և հետքերի
08-02 ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորումների և դրանց պայթյունի հետքերի
Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Հրազենի և կրակոցից առաջացած հետքերի փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
– գործարանային և ինքնաշեն եղանակով պատրաստված տարբեր նպատակային օգտագործման հրազենները,
– ձևափոխված և ատիպիկ զենքերը,
– զինամթերքը,
– կրակված գնդակներն ու պարկուճները,
– հրազերի գործածության հետքերով հագուստները և այլ առարկաները,
– պնևմատիկ զենքերը։
Հետազոտության խնդիրները
դասակարգման
– հրազենին կամ զինամթերքին հետազոտվող օբյեկտների պատկանելիության որոշումը։
դիագնոստիկ
– զենքի տեսակի, մոդելի տրամաչափի պարզումը,
– զենքի պատրաստման եղանակի (գործարանային կամ ինքնաշեն) պարզումը,
– զենքի սարքինության և կրակելու համար պիտանելիության որոշումը,
– զենքի հրազենայնությունը,
– զենքի ձևափոխման և դրա մեջ առկա մասերի փոփոխման փաստի պարզումը,
– առաջադրված կոնկրետ պայմաններում, առանց ձգանը սեղմելու զենքից կրակոցի կատարման հնարավորության պարզումը,
– փամփուշտների տեսակի և մոդելի (գնդակներ, պարկուճներ) պարզումը,
– կրակելու համար փամփուշտների պիտանելիության պարզումը,
– որսորդական փամփուշտների լիցքավորման եղանակի (գործարանային կամ ինքնաշեն) պարզումը։
նույնացման
– փամփուշտներով, գնդակներով, պարկուճներով զենքի տեսակի որոշումը,
– զենքի կոնկրետ նմուշի որոշումը կրակված գնդակների և պարկուճների վրա առկա հետքերով,
– դետալների պատկանելիությունը կոնկրետ հրազենին,
– կրակված պարկուճների և գնդակների փոխպատկանելիությունը։
իրավիճակային
– կատարված կրակոցի ուղղության և հեռավորության պարզումը,
– վնասվածքն առաջացնող գնդակի տրամաչափի պարզումը,
– կրակոցի արգասիքների հայտնաբերումը,
– կրակոցի պահին զենքի և վնասված օբյեկտի փոխադարձ դիրքի որոշումը,
– արգելքի վրա հրազենային վնասվածքի առկայության փաստի պարզումը։
Պայթյունատեխնիկական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
– պայթուցիկ նյութերը,
– պայթեցման միջոցները,
– պայթուցիկ սարքավորումները,
– պայթյունի հետքերը։
Հետազոտության խնդիրները
– ներկայացված օբյեկտի պայթուցիկ նյութի պատկանելիության, տեսակի, մակնիշի, արտադրող երկրի, արտադրման եղանակի, գործադրման եղանակի պարզումը,
– ներկայացված պայթուցիկ նյութ հանդիսացող օբյեկտի կիրառման ոլորտի պարզումը,
– պայթեցման միջոցի օգտագործման համար պիտանելիության որոշումը,
– պատրաստման եղանակի պարզումը,
– առարկաների վրա առկա պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքների առաջացման մեխանիզմի պարզումը,
– օբյեկտների վրա պայթուցիկ նյութի առկայության, դրա տեսակի, պայթյունի օջախի որոշումը և այլն։