Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությունները փոխկապակցված են , քանի որ քննարկման առարկան երբեմն կարող է լինել նույնը, տարբերությունը առաջադրված կոնկրետ խնդիրների, առարկայի՝ ավելի ընդլայնված հարցադրումների բովանդակության մեջ դիտարկումն է: Այսինքն, կախված փորձաքննության անհրաժեշտության շարժառիթից, նպատակից, հետազոտության խնդիրներից, որոշվում է փորձաքննության բովանդակությունը, հարցերի շրջանակը, ուղղվածությունը: Անկախ վերըթվարկվածներից, փորձաքննությունը կատարվում է համաձայն ՀՀ Կառավարության ընդունած օրենսդրական չափորոշիչների և կարգի:
Փորձաքննության տեսակները
Արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննություն
Ենթատեսակները
- Կերպարվեստ
- Դեկորատիվ-կիրառական արվեստ
- Գիրք-տպագիր ժառանգություն
- Հնագիտություն
- Երաժշտական գործիքներ
- Դրամագիտություն
- Գորգ
Առարկան
- Գեղանկար, գծանկար, փորագրություն, վիմատպություն, քանդակ, սրբապատկեր և այլն
- Գեղարվեստական ապակուց և կերամիկայից պատրաստված առարկաներ (ճենապակի, հախճապակի, բյուրեղապակի), գեղարվեստական մետաղից պատրաստված զարդեր, քանդակներ և այլն
- Հին ձեռագիր և տպագիր գրքեր, հնատիպ հրատարակություններ, փաստաթղթեր և այլն
- հնագիտական հետազոտություններից և պեղումներից ստացված գտածոներ, ինչպես նաև հողային, շինարարական, հողաբարելավման և այլ աշխատանքների ժամանակ հայտնաբերված պատմահնագիտական առարկաներ և այլն
- Լարային, փողային, հարվածային, ստեղնաշարային նվագարաններ և այլն
- Դրամներ, արժեթղթեր և այլն
Գորգ, կարպետ, խուրջին, անկողնապարկ, խավոտ և անխավ գործվածք, տարազ և այլն: