Բաժնի պետ – Վաչե Ժիրայրի Նինոյան
Ծնված 30.11.1973թ.
Կրթությունը՝
1980-1990 թթ. սովորել է Հ. Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցում:
1990-1995 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, ավարտել՝ ստանալով ֆիզիկոսի որակավորում:
1995-1998 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային էլեկտրադինամիկայի ամբիոնում:
Աշխատանքային գործունեությունը
1999թ. ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն` որպես փորձագետ:
1999թ. ստաժավորման դասընթացներ է անցել ՌԴ դատական փորձաքննությունների ֆեդերալ կենտրոնում:
2003թ.-ից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում` որպես ավագ փորձագետ:
2009թ. նշանակվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրառման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ։
Փորձագիտական գործունեության ընթացքում ստացել է «Տեսաձայնագրառման հետազոտություն», «Համակարգչատեխնիկական փորձաքննություն» և մի շարք այլ փորձաքննություններ կատարելու իրավասություններ։
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Տեսաձայնագրային
Ֆոտոտեխնիկական և դիմանկարային
Համակարգչատեխնիկական
Տեսաձայնագրառման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
04 Տեսաձայնագրային
04-01 Ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն՝ վերծանման նպատակով;
04-02 Ձայնագրությունների ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն;
04-03 Ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն՝ անձի նույնականացման նպատակով;
04-04 Տեսապատկերի, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն։
05 Ֆոտոտեխնիկական և դիմանկարային
05-01 Լուսանկարի ֆոտոտեխնիկական փորձաքննություն;
05-02 Լուսանկարի փորձաքննություն անձի դիմանկարային նույնականացման նպատակով:
20 Համակարգչատեխնիկական
20-01 Ցանցային փորձաքննություն;
20-02 Ծրագրային ապահովումների փորձաքննություն;
20-03 Համակարգիչների կոշտ սկավառակներում պարունակվող տեղեկատվության (նաև ջնջված) փորձաքննություն;
20-04 Թվային տեսագրիչների կոշտ սկավառակներում պարունակվող տեղեկատվության (նաև ջնջված) փորձաքննություն;
20-05 Բջջային հեռախոսների կամ պլանշետային համակարգիչների ներքին հիշողության կրիչներում պարունակվող տեղեկատվության (նաև ջնջված) փորձաքննություն;
20-06 Այլ թվային հիշողության կրիչներում պարունակվող տեղեկատվության (նաև ջնջված) փորձաքննություն;
20-07 Համակարգչային սարքավորումների, դրանց աշխատունակության և/կամ կիրառման նշանակության փորձաքննություն: