Մեր մասին

Որպես դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպություն` «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սկզբնական մոդելը ձևավորվել է անցած դարի կեսերին, երբ Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառավարության 1959 թվականի ապրիլի 25-ի N 149 որոշմամբ Երևանի պետական համալսարանում կազմակերպվեց կրիմինալիստիկայի գիտահետազոտական լաբորատորիա, որը կրիմինալիստիկայի և դատական փորձագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքներ կատարելուց զատ պետք է իրականացներ նաև դատական փորձաքննություններ:

Հետագայում` 1966 թվականին լաբորատորիան անցել է ՀՍՍՀ Մինիստրների Սովետի իրավաբանական հանձնաժողովի, իսկ 1971 թվականից`«ՀՍՍՀ արդարադատության մինիստրության (նախարարության) դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիա» պետական հիմնարկի կարգավիճակով` արդարադատության նախարարության ենթակայությանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 25-ի N 534 որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիան վերակառուցվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-ն որոշմամբ նշված պետական հիմնարկը վերակազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որը պետական գրանցում է ստացել 2003 թվականի հունվարի 07-ին և ներկայումս գործում է որպես այդպիսին:

Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժին

Հետքաբանական փորձաքննությունների բաժին

Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժին

Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժին

Ձեռագրաբանական և փաստաթղթա-բանական փորձաքննությունների բաժին

Հետքաբանական փորձաքննությունների բաժին

Ձգաբանական և պայթյունա-տեխնիկական փորձաքննությունների բաժին

Նյութագիտական, հրդեհա-տեխնիկական և էլեկտրա-տեխնիկական փորձաքննությունների բաժին

Մեր գործունեության առարկան և նպատակները

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կատարումն է:

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝

  • փորձագիտության զարգացումը.
  • փորձաքննությունների, այլ գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը և կատարումը.
  • հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործածության համար երաշխավորումը՝ դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու համար.
  • փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը և կատարելագործումը, ինչպես նաև սահմանված կարգով նրանց որակավորման հավաստումը:

Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժին

Տեսաձայնագրառման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժին

Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժին

Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժին

Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժին

Տեսաձայնագրառման և համակարգչա-տեխնիկական փորձաքննությունների բաժին

Շինարարա-տեխնիկական փորձաքննությունների բաժին

Ճանապարհա-տրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժին

Մեր գործառույթները

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն, իր առարկային և նպատակներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ այլ փորձաքննություններ), գիտական, գիտամեթոդական հետազոտություններ և գիտատեխնիկական աշխատանքներ՝ դրանց կատարումը կազմակերպելով իր հաստիքային ու արտահաստիքային աշխատողների ուժերով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով դրանց մասնակից դարձնելով այլ մասնագետների և (կամ) համագործակցելով այլ կազմակերպությունների հետ.
  • համակարգում է փորձագիտական հետազոտությունների մեթոդիկաները, մշակում, փորձարկում և գործածության համար երաշխավորում է նոր մեթոդիկաներ.
  • կատարում է փորձագիտական պրակտիկայի ամփոփումներ ու դրանց հիման վրա մշակում մեթոդական ցուցումներ, համապատասխան կազմակերպություններ է ներկայացնում առաջարկություններ իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու վերաբերյալ.
  • կազմակերպում և իրականացնում է մեթոդական ու գործնական օգնություն փորձագիտության հարցերով, դրանց վերաբերյալ տալիս մեթոդաբանական բնույթի պարզաբանումներ և իրականացնում խորհրդատվություն.
  • պատրաստում, հրատարակում և իրացնում է փորձագիտությանը վերաբերող ձեռնարկներ, տեղեկագրքեր, մենագրություններ, ժողովածուներ և այլ աշխատություններ.
  • մշակում է փորձագիտության հեռանկարային զարգացման ծրագրեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.
  • սահմանված կարգով իրականացնում է դատական փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը ու կատարելագործումը, նրանց որակավորման հավաստումը.
  • երկկողմ և բազմակողմ ուղղակի կապեր է հաստատում Հայաստանի Հանրապետության և միջազգային ու օտարերկրյա համապատասխան կազմակերպությունների և մասնագետների հետ, իրականացնում համատեղ միջոցառումներ, կազմակերպում է համաժողովներ, գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, մասնակցում այլ կազմակերպությունների կազմակերպած այդպիսի միջոցառումներին, նրանց հետ համատեղ իրականացնում մասնագետների փոխադարձ ստաժավորումներ և կատարում փորձի փոխանակում.
  • իրականացնում է իր աշխատողների սոցիալական և կենցաղային պահանջմունքների բավարարմանն ուղղված միջոցառումներ.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Կենտրոնը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է՝

  • բնական, տեխնիկական, հասարակական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև տեխնոլոգիաների բնագավառներում հետազոտություններ ու մշակումներ.
  • տեխնիկական փորձարկումներ և հետազոտումներ.
  • գործունեություն հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում.
  • կենտրոնի գործունեության առարկային առնչվող սպասարկման ծառայությունների մատուցում.
  • հրատարակչական գործ.գույքի հանձնում՝ վարձակալության.
  • դասընթացների կազմակերպում՝ լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստման և կատարելագործման համար.
  • անշարժ և շարժական գույքի գնահատում:

Տնտեսագիտական փորձաքննությունների բաժին

Ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժին

Տնտեսագիտական փորձաքննությունների բաժին

Ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժին