Բաժնի պետ – Շուշանիկ Նորայրի Անդրեասյան

Ծնված 20.09.1978.

Կրթությունը՝

1984–1995 թ.թ. Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոց, ավարտել է  մեդալով:

1995թ.-2000թ սովորել է ԵՊՀ քիմիայի ֆա­կու­լ­տետում` ավարտել՝ ստանալով դեղագետ քիմիկոսի, պրովիզորի որակավորում:

Աշխատանքային գործունեությունը

2005թ. ընդունվել է «ՀՀ արդարադատության նախա­րա­րության փոր­ձա­գի­տա­կան կենտ­րոն» ՊՈԱԿ-ի` Ֆիզիկաքիմիական հետազո­տութ­յուննների լաբո­րա­տո­րիայում, որպես փորձագետ, այնուհետև 2008թ.-ից՝ որպես ավագ փորձագետ:

2021թ-ից աշխատում է «ՀՀ արդարադատության նախա­րա­րության փոր­ձա­գի­տա­կան կենտ­րոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորված Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ:

Փորձագիտական գործունեության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի, պարգևների, մասնակցել է կոնֆերանսների, ունի ֆիզի­կական և քիմիական մեթոդ­նե­րով, սպիրտ պարունակող հեղուկների, նավթամթերքի և վառելիքաքսուկային նյութերի, մետաղների և դրանցից պատրաստված իրերի քրեագիտական փորձա­քննություններ կա­տար­ելու իրավասու­թյուն­ներ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:                                                                     

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

09. Ֆիզիկաքիմիական մեթոդներով հետազոտություններ, այդ թվում՝

09-02 լաքուներկերի և ներկածածկույթների,

09-03 նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի փորձաքննություն,

09-04 մետաղների և համաձուլվածքների,

09-06 թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների,

09-07 ապակու, սիլիկատային, կերամիկական կամ նմանատիպ այլ ծագման նյութերի,

09-08 ռետինե, պլաստմասսե կամ այլ պոլիմերային նյութերի,

09-11 անհայտ ծագման նյութերի,

10. Սննդամթերքի և խմիչքի հետազոտություններ, այդ թվում՝

10-04 ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների,

12. Հրդեհատեխնիկական հետազոտություններ, այդ թվում՝

12-01 հրդեհից վնասված շենքերի և շինությունների, այլ առարկաների կամ կառուցվածքների,

12-02 հրդեհից վնասված հողատարածքների,

12-03 հրդեհից վնասված շարժական գույքի,

12-04 նյութերի և սարք-սարքավորումների, այդ թվում տեխնոլոգիական գործընթացների հրդեհավտանգ հատկությունների և սարքավորումների աշխատանքի հրդեհավտանգ ռեժիմների,

12-05 տեխնոլոգիական գործընթացների, տեխնոլոգիական սարք-սարքավորումների, շենքերի, շինությունների հրդեհային անվտանգության նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանության, դրանց հրդեհավտանգավորության և հակահրդեհային սարքավորումներով ապահովվածության:

17. Էլեկտրատեխնիկական հետազոտություններ, այդ թվում՝

17-01 ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, էլեկտրամեխանիկական կենցաղային նշանակության սարքավորումների:

Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

09-02 Լաքուներկերի և ներկածածկույթների փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Ներկված առարկաների լաքաներկածածկույթները և դրանցից անջատված ներկածածկույթի մասնիկները (հետքերը):
  • Ներկանյութերի բաղադրամասերը:
  • Ներկած մակերևույթների հետ հպված իրերն ու առարկաները և փոխազդեցության արդյունքում առաջացած ներկածածկույթի հետքերը և մասնիկները:

Հետազոտության խնդիրները.

  • Ներկածածկույթի կամ ներկանյութի մասնիկների (հետքերի) հայտնաբերումը:
  • Քիմիական բնույթի, բաղադրության, տեսակի, նշանակության, կառուցվածքային հատկանիշների և օգտագործման ոլորտների որոշումը:
  • Ներկած առարկաների նույնացումը ըստ ներկանյութերի հետքերի հետազոտության:
  • Սեռային, խմբային պատկանելիության որոշումը կամ նույնացումը, ծագման սկզբնաղբյուրի պարզումը:
  • Օբյեկտների վերաներկման փաստի պարզումը:

09-03 Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Վառելիքաքսուկային նյութեր, այդ թվում քարածխային խեժերի և թերթաքարերի (այրվող ) վերամշակման մթերքները, նրանց հետքերը:
  • Դյուրավառ հեղուկների, լուծիչների, այլ օբյեկտների բաղադրության մեջ մտնող նավթաքիմիական բնույթի բաղադրիչները:

Հետազոտության խնդիրները.

  • Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի հետքերի հայտնաբերումը:
  • Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութի պատկանելիության պարզումը:
  • Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի տեսակների որոշումը:
  • Սեռային, խմբային պատկանելիության որոշումը կամ նույնականացումը:
  • Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի բնույթի և ձևափոխության պատճառների որոշումը:

09-04 Մետաղների և համաձուլվածքների փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Մետաղները և դրանց համաձուլվածքները։
  • Մետաղներից և դրանց համաձուլվածքներից պատրաստված առարկաները և իրերը (այդ թվում զարդեր, մետաղական խողովակներ և այլն)։
  • Մետաղների և դրանց համաձուլվածքների հետքեր կրող առարկաները։

Հետազոտության խնդիրները.

  • Մետաղի միկրոմասնիկների և հետքերի հայտնաբերումը, մետաղի տեսակի և մետաղի միացությունների հետքերի որոշումը։
  • Մետաղյա իրերի որակական և քանակական քիմիական կազմի որոշումը։
  • Մետաղներից և համաձուլվածքներից պատրաստված իրերի համեմատական հետազոտությունը, սեռային, խմբային պատկանելիության որոշումը կամ նույնացումը։
  • Համեմատվող մետաղյա օբյեկտների ընդհանուր արտադրական սկզբնաղբյուրի պարզումը։

 09-06 Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները

  • Միներալները,
  • Բնական, թանկարժեք ու կիսաթանկարժեք բյուրեղները և մշակված քարերը,
  • Բնականին համանման արհեստական /աճեցված/ քարերը, ինչպես նաև նմանակները,
  • Վերոհիշյալ քարերը պարունակող ոսկերչական իրերը և զարդերը:

Հետազոտության խնդիրները

  • Հետազոտելի օբյեկտների ֆիզիկական ցուցանիշների որոշումը /կարծրության, խտության, օպտիկական հատկություններ և այլն/,
  • Բյուրեղների և քարերի արատների /ճաքեր, ներառումներ և այլն/ հայտնաբերումը,
  • Մշակված քարերի որակական հատկանիշների պարզումը,
  • Քարերի դասակարգումը /ըստ տեսակների),
  • Բնական և արհեստական /աճեցված/ քարերի և դրանց նմանակների տարբերակումը։

 09-07 Ապակու, սիլիկատային, կերամիկական կամ նմանատիպ այլ ծագման նյութերի փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները

  • Ապակի, ապակյա իրեր, դրանց միկրոմասնիկները (հետքերը)

Հետազոտության խնդիրները

  • Կոնկրետ ապակյա առարկայի նույնացումը,
  • Կտորների կամ միկրոմասնիկների մեկ ամբողջի (իրի) պատկանելիության որոշումը,
  • Առարկայի (իրի) կամ այն կազմող նյութի սեռային, խմբային պատկանելիության որոշումը, կամ նույնացումը,
  • Զննվող օբյեկտում ապակենման նյութի միկրոմասնիկների հայտնաբերումը և դրանց բնույթի պարզումը, որոշակի սեռի կամ խմբի պատկանելիության որոշումը:

 09-08 Ռետինե, պլաստմասսե կամ այլ պոլիմերային նյութերի փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Պլաստմասսաները, ռետինը, պոլիմերները և դրանցից պատրաստված իրերը և առարկաները:

Հետազոտության խնդիրները.

  • Փնտրվող (որոնելի ) օբյեկտի նույնացումը ամբողջի մասերով կամ նյութի բնույթով:
  • Ծագման աղբյուրի պարզումը:
  • Օբյեկտի հատկությունների, բնույթի և դրանց ձևափոխության պատճառների պարզումը:

 09-11 Անհայտ ծագման նյութերի փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Անհայտ բաղադրության և կառուցվածքի նյութեր, դրանց հետքերը և շերտանստվածները իրերի և առարկաների վրա:

Հետազոտության խնդիրները.

  • Անհայտ նյութի կառուցվածքի և բաղադրության որոշում, հնարավոր ծագման պարզաբանում: Կրող օբյեկտների՝ իրերի և առարկաների վրա անհայտ նյութերի հետքերի և շերտանստվածքների հետազոտություն, դրանց կառուցվածքի և բաղադրության պարզաբանում, ինչպես նաև հետքերի առաջացման մեխանիզմի պարզում:

 10-04 Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Գործարանային պայմաններում պատրաստված սպիրտ պարունակող հեղուկները (օղիներ և հատուկ օղիներ, կոնյակներ, խաղողի և մրգահատապտղային գինիներ, տարատեսակ լիկյորա-օղային ապրանքներ):
  • Տնայնագործական պայմաններում պատրաստված սպիրտ պարունակող հեղուկները (ինքնաթոր օղի, բրագա, չաչա, տնայնագործական օղի):
  • Սպիրտ պարունակող հեղուկների մնացորդներ կրող առարկաները:
  • Սպիրտ պարունակող հեղուկների (սպիրտների, գինիների, այլ ոգելից խմիչքների) պատրաստման համար նախատեսված (օգտագործվող) սարքավորումները (գործարանային և ինքնաշեն):

Հետազոտության խնդիրները.

  • Հեղուկի բնույթի պարզումը, ալկոհոլային խմիչքների տարբերակումը, նրանց դասակարգումն ըստ տեսակի և մակնիշի:
  • Պետ.ստանդարտին կամ ՏՊ-ին համապատասխանության/անհամապատասխանության/ պարզումը:
  • Պատրաստման տեխնոլոգիայի պարզումը:
  • Սպիրտ պարւնակող հեղուկների պատրաստման համար օգտագործված հումքերի և եղանակի պարզումը:

12 Հրդեհատեխնիկական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Հրդեհի վայրը:
  • Հրդեհի վայրում հայտնաբերված առարկաներն ու նյութերը:
  • Էլեկտրական լարերը, ապահովիչները և էլեկտրական սարքավորումները:
  • Հրդեհի օջախը (այրման սկզբնաղբյուրը):

Հետազոտության խնդիրները.

  • Հրդեհի օջախի բացահայտում:
  • Հրդեհի բռնկման տեղի և տարածման ուղղության բացահայտում:
  • Հրդեհի առաջացման պատճառների բացահայտում:
  • Հրդեհի վայրում էլեկտրական ցանցի նշանակված նորմերին համապատասխանության որոշում:

17 Էլեկտրատեխնիկական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Էլեկտրական համակարգեր:
  • Էլեկտրական սարքեր և սարքավորումներ:

Հետազոտության խնդիրները.

  • Էլեկտրական սարքերի և սապռողների գորշող նորմերին և չափորոշիչներին համապատասխանության որոշում:
  • Էլեկտրական վնասվածքների, էլեկտրական հարվածների և դրանց մեխանիզմների պատճառների հայտնաբերում: