Բաժնի պետ – Ժորժ Արմենակի Ծատուրյան 

Ծնված 10.09.1952թ.

Կրթությունը՝

1970-1975թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի «Ավտոմոբիլներ և տրակտորներ» բաժինը,

1977թ. դեկտեմբեր՝ «Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգա-մանքների հետազոտություն» (ԽՍՀՄ արդարադատության մինիստրության դատական փորձաքննությունների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ),

1981թ. դեկտեմբեր՝ «Ճանապարհատրանսպորտային հետքաբանական փորձաքննություն» (ԽՍՀՄ արդարադատության մինիստրության դատական փորձաքննությունների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ),

1982թ. սեպտեմբեր՝ «Տրանսպորտային միջոցների մասերի հետազոտություն»  (ԽՍՀՄ արդարադատության մինիստրության դատական փորձաքննությունների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ),

2001թ.հունիս՝ Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների հետազոտություն», «Ճանապարհատրանսպորտային հետքաբանական փորձաքննություն», «Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հետազոտություն » (ՀՀ արդարադատության նախարարության):

Աշխատանքային գործունեությունը

1975 սեպտեմբերից-1996թ․հուլիս՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիա, ավագ փորձագետ,

1996թ. հուլիս-1999թ. փետրվար՝ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն պետական հիմնարկ, ավտոտեխնիկական փորձա-քննությունների բաժնի պետ,

1999թ. փետրվար- 2002թ նոյեմբեր՝ ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն պետական հիմնարկի տնօրեն,

2002թ նոյեմբեր-2014թ. մարտ՝ «Հայաստանի Հանրապետության փորձագի-տական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,

2014թ. հունիսից – 2020թ.օգոստոս՝ «Հայաստանի Հանրապետության փորձա-գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ բաժնի պետ, տնօրենի տեղակալ, ավագ փորձագետ,

2020թ.օգոստոսից՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ճանապարհատրանս-պորտային պատահարների փորձաքննությունների բաժնի պետ:

«ԵրԱԶ» ընտանիքի ավտոմոբիլների համակարգերի և ագրեգատների ախտորոշիչ հետազոտություն» մեթոդական ձեռնարկի համահեղինակ ( Մոսկվա- 1990թ.):

Պարգևատրվել է՝ «Համագործակցության համար» մեդալով, ՌԴ ՆԳՆ, 2012թ.:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:                                                                     

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

14. Ավտոտեխնիկական, այդ թվում`

14-01 ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների,

14-02 տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի,

14-03 տրանսպորտային հետքաբանական,

14-04 ճանապարհային պայմանների:

Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Ավտոտեխնիկական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները

  • տրանսպորտային միջոցները (ՏՄ) (բացառությամբ երկաթգծային, օդային և ջրային տրանսպորտի), տրանսպորտային կցորդները և կիսակցորդները, ՏՄ-ի դետալները, հանգույցները, ագրեգատները,
  • ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, պատահարի վայրում թողնված հետքերը, քրեական գործի նյութերը, որոնք չեն պահանջում իրավական գնահատում (ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության, տրանսպորտային միջոցի զննության և այլ իրեղեն ապացույցների զննության և քննչական փորձարարության մասին արձանագրությունները):

Հետազոտության խնդիրները

ՃՏՊի հանգամանքների հետազոտության

  • ՏՄ-ի շարժման արագությունների և ուղղությունների որոշումը,
  • ընդհարված ՏՄ-ի միջև  ազդող ուժերի ուղղությունների որոշումը,
  • ՏՄ-ի արգելակային և կանգառման ուղիների, ինչպես նաև կանգառման ժամանակի որոշումը,
  • դեպքի վայրից ՏՄ-ի, հետիոտների և այլ օբյեկտների հեռավորության որոշումը վարույթն իրականացնող մարմնի առաջադրած պահերին,
  • արգելակմամբ կամ շրջանցմամբ ՃՏՊ-ի կանխման տեխնիկական հնարավորության որոշումը վարույթն իրականացնող մարմնի առաջադրած պահերին,
  • ՃՏՊ-ի տարբեր պահերին ՏՄ-ների փոխադարձ դիրքերի որոշումը,
  • ՏՄ-ների կողմից որոշակի, կոնկրետ տեղամասերի հաղթահարման ժամանակի որոշումը,
  • երթևեկության համար վտանգի առաջացման պահի որոշումը, եթե դրա համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջվող վերլուծություններ,
  • ՏՄ-ի և խոչընդոտի փոխադարձ դիրքերի որոշմումն այն պահին, երբ դեռ վարորդն ունեցել է պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն,
  • երթևեկության անվտանգության ապահովման տեսակետից «Ճանապարհային երթևեկության կանոնների» (ՃԵԿ) և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» (ՃԵԱԱՄ) ՀՀ օրենքի որ պահանջներով պետք է ղեկավարվեր վարորդը և ինչպես նա պետք է գործեր ստեղծված ՃՏՊ-ի հանգամանքներում,
  • ՏՄ-ի կառավարման հետ կապված վարորդի կոնկրետ ինչպիսի գործողությունները, սկսած երթևեկության համար վտանգի առաջացման պահից, կարող էին կանխել ՃՏՊ-ի առաջացումը և դրանք ՃԵԿ-ի կամ ՃԵԱԱՄ ՀՀ օրենքի կոնկրետ որ պահանջներով են նախատեսված,
    տեխնիկական տեսակետից վարորդի գործողությունների համապատասխանությունը (անհամապատասխանությունը) ՃԵԿ-ի կամ ՃԵԱԱՄ ՀՀ օրենքի տեխնիկական պահանջներին,
  • տեխնիկական տեսակետից վարորդի գործողությունների (անգործության) և պատահարի առաջացման միջև եղած պատճառական կապի պարզումը,
  • ճանապարհի երթևեկելի մասի կցման որակի որոշումը;
  • ճանապարհի երթևեկելի մասի կցման որակի համապատասխանելիության որոշումը տեխնիկանորմատիվային փաստաթղթերի պահանջներին,
  • ճանապարհային նշանների և գծանշումների տեղաբաշխման համապատասխանելիության որոշումը տեխնիկանորմատիվային փաստաթղթերի պահանջներին,
  • ՏՄ-ի վարորդի տեղից դիտողականության և տեսանելիության որոշումը` հաշվի առնելով ՃՏՊ-ի վայրի լանդշաֆտը (բնապատկերը) և ճանապարհի պրոֆիլը,
  • ճանապարհի անբավարար վիճակի և ՃՏՊ-ի միջև պատճառական կապի որոշումը:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի

  • տրանսպորտային միջոցների, դրանց դետալների, հանգույցների և ագրեգատների տեխնիկական վիճակի, աշխատունակության, դրանց շահագործման համար պիտանելիության պարզումը,
  • անսարքությունների առաջացման պատճառների ու ժամանակի, դրանց հայտնաբերման հնարավորության պարզումը,
  • անսարքությունների և տեղի ունեցած ՃՏՊ-ի առաջացման միջև պատճառական կապի որոշումը:

Տրանսպորտային հետքաբանական

  • ՃՏՊ-ի մեխանիզմի որոշումը,
  • ընդհարման ժամանակ ՏՄ-ների փոխազդեցության մեխանիզմի որոշումը,
  • հետիոտների (կենդանիների) և անշարժ խոչընդոտների նկատմամբ վրաերթի մեխանիզմի որոշումը,
  • ընդհարման պահին ՏՄ-ի փոխադարձ դիրքի անկյան և հարվածի ուղղության որոշումը,
  • երթևեկելի մասի  սահմանների և առանցքի նկատմամբ ՏՄ-ների փոխադարձ դասավորվածության որոշումը,
  • ՏՄ-ների  ընդհարման կամ հետիոտների նկատմամբ վրաերթի տեղի որոշումը,
  • ընդհարման ժամանակ ՏՄ-ի շարժման մեջ կամ անշարժ վիճակում գտնվելու փաստի պարզումը,
  • ՏՄ-ի վրա հետիոտներին հարվածելու տեղի որոշումը,
  • ՏՄ-ի վրա առկա վնասվածքների բնույթով վթարի պահին ՏՄ-ի սրահում առկա անձանց գտնվելու տեղի որոշումը,
  • ընդհարման սկզբնապահին ՏՄ-ների միմյանց հետհպման մեջ մտած մասերի պարզումը,
  • ՏՄ-ի անվադողերի, արգելակային ճկուն խողովակների ու պարուրակային միացությունների վնասման առկայության, ժամանակի և պատճառների որոշումը,
  • ՃՏՊ-ից հետո ՏՄ-ի դետալների անսարքությունների առաջացման փաստի որոշումը