Բաժնի պետ – Սամվել Ժորիկի Հովհաննիսյան

Ծնված 10․07․1981թ.

Կրթությունը՝

2017թ.ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

 Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում դատական փորձագետի որոկավորման հանձնաժողովը 2008թ-ի հունիսի 10-ի որոշմամբ հավաստել է դատական փորձագետի որակավորումը տնտեսագիտական  /15 տեսակի/ փորձաքննություններ կատարելու իրավասությամբ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ և տվել թիվ 104 վկայականը, իսկ 2018թ-ի փետրվարի 09-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի որոշմամբ տրվել է դատական փորձագետի «Տնտեսագիտական փորձաքննություն» մասնագիտությամբ թիվ 255 վկայականը, «տնտեսագիտական վերլուծություն» և «հաշվապահական հետազոտություն» ենթատեսակներով փորձաքննություններ կատարելու իրավասությամբ:

Աշխատանքային գործունեությունը

2002-2004թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, որպես ժամկետային զինծառայող:

2006թ.-ի մարտի 01-ից մինչև 2008թ.-ի հունվարի 01-ը ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, որպես հաշվապահ:

2008թ-ի հունվարի 01-ից մինչև 2008թ-ի հուլիսի 01-ը աշխատել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, որպես փորձագետի պաշտոնակատար:

2008թ-ի հուլիսի 01-ից մինչև 2014թ-ի դեկտեմբերի 15-ը աշխատել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, որպես փորձագետ:

2014թ-ի դեկտեմբերի 20-ից մինչ օրս աշխատում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի պետ:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:                                                                     

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

15 Տնտեսագիտական, այդ թվում`

15-01 հաշվապահական,

15-02 ֆինանսատնտեսագիտական։

Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Դատահաշվապահական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները

  • հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, հաշվետվությունները, հարկային մարմիններին ներկայացված հաշվարկները, ըստ հարկատեսակների հարկային մարմիններում վարվող անձնական հաշվի քարտերը,
  • ՀՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքների վերաբերյալ ներկայացված բանկային, մաքսային հայտարագրերը, հայտարարագրված ապրանքների զննման վերաբերյալ կազմված հանձնարարականները,
  • կազմակերպությունների ղեկավարության կողմից տրված հրամանները, հանձնարարականները, ցուցակները,
  • կազմակերպություններում ֆինանսատնտեսական գործնեության, ինչպես նաև բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված ակտերը

Հետազոտության խնդիրները

  • հաշվապահական հաշվառման և հաշվետվության գործող նորմատիվ ակտերին հաշվապահական հաշվառման վարման համապատասխանության որոշումը,
  • հաշվապահական հաշվառմամբ տնտեսական գործարքների արտացոլման ճշտության որոշումը,
  • հարկային պարտավորությունների և սոց.վճարումների հաշվարկների ճշտության որոշումը,
  • աշխատավարձի հաշվարկման հիմնավորվածության ստուգումը,
  • գույքագրումների արդյունքների և դրանց ձևակերպումների ճշտության վերլուծությունը,
  • հաշվապահական հաշվառման տվյալներին փորձաքննությանը տրամադրված գործում առկա վկաների, մեղադրյալների և կողմերի ցուցմունքների, ինչպես նաև ոչ պաշտոնական (ձախ) հաշվառման տվյալների համապատասխանության վերլուծությունը,
  • առանց ձեռնարկությունների լուծարման պայմաններում, հիմնադիրների հեռացման դեպքում գույքային բաժնեմասի հաշվարկումը,
  • հաշվապահական հաշվառման տեսանկյունից պատճառված վնասի չափի որոշումը,
  • վարկավորման գործառնությունների, առանձնապես դրամական վարկերի տրամադրման կարևորագույն սկզբունքների վերլուծությունը,
  • դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերլուծությունը,
  • համալիր փաստաթղթային ստուգումներով կատարված հետևությունների ճշտության որոշումը