Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական (լինգվիստիկական) փորձաքննություններ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Տեսաձայնագրառման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ կատարվելու են գրավոր խոսքի դատալեզվաբանական փորձաքննություններ։
Փորձաքննության այս տեսակն իր մասնագիտական առանձնահատկություններով արդիական է և ունի մեծ պահանջարկ։
Այս փորձաքննությունը լեզվաբան–փորձագետին հնարավորություն կտա հետազոտել փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը, ամրագրել լեզվաբանական հատկանիշներ, լեզվաբանական կայուն համակցություններ, առանձնահատկություններ, իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավոր պատասխաններ և այդ ամենի արդյունքում ձևակերպել ու տալ փորձագետի եզրակացություն։
Փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը լեզվաբանական հետազոտության ենթարկելիս հաշվի են առնվում լեզվաբանության բոլոր բաժինները՝ հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն, քերականություն, ոճագիտություն և այլն։