Դավիթ Ղուլյանը մասնակցել է տեսակոնֆերանսի՝ «Դատափորձագիտական բնագավառը համակարգող ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի ձևավորման մասին» Նախագծի քննարկման հերթական նիստին

08.02.2023

Փետրվարի 7-ին և 8-ին «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորությամբ, տնօրենի խորհրդական՝ Մարտին Ալեքսանյանը, Կենտրոնի ձեռագրաբանական և փաստաթղթաբանական բաժնի պետ Վահե Գրիգորյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել են  «Դատա–փորձագիտական բնագավառը համակարգող ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի ձևավորման մասին» համաձայնագրի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) քննարկման առնչությամբ կազմակերպված փորձագետների խմբի հերթական նիստին։
Քննարկման ընթացքում Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը ներկայացրել է հայկական կողմի տեսակետները՝  համաձայնագրի Նախագծի մի շարք կետերի վերաբերյալ։

Թողնել մեկնաբանություն