Այսուհետ կիրականացվի նաև հողի որակական ցուցանիշների հետազոտություն
Նշվածն ունի կարևոր նշանակություն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն աջակցելու գործում։
Որակական ավելի բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով, այժմ հնարավոր է իրականացնել նաև հողի հետազոտություն հետևյալ տեսակներով՝
- հողի մորֆոլոգիական հատկանիշները,
- հողի հիդրոսկոպիկ ջրի որոշում,
- հողի մեխանիկական կազմի որոշում,
- հողի օրգանական նյութերի հետազոտություն,
- հողի քիմիական հատկանիշների հետազոտություն (կարբոնատայնություն և pH),
- հողի հեշտ հիդրոլիզվող ազոտի որոշում,
- կարբոնատային հողերում շարժուն ֆոսֆորի որոշում,
- փոխանակային կալիումի որոշում,
- հողի քիմիական տարրերի որոշում։