Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղուլյանի և Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր՝ Սերգեյ Կազարյանի համագործակցության հանդիպումը

15.07.2022

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել հանդիպում, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Դավիթ Ղուլյանի, Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Կազարյանի, ինչպես նաև ՆՀԷՓ բաժնի պետ՝ Շուշանիկ Անդրեասյանի, Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ՝ Վահե Գրիգորյանի, ինչպես նաև Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնի պետ՝ Արթուր Անդրեասյանի մասնակցությամբ։

Այցելության ընթացքում տեղի է ունեցել շրջայց, որի ժամանակ  պրոֆեսորը ծանոթացել է Կենտրոնի նոր ձեռքբերված սարքերի և վերջիններիս հնարավորությունների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության արդյունավետ ձևաչափեր:

Կենտրոնի ձեռքբերված սարքավորումների, նյութատեխնիկական հագեցած բազայի և պրոֆեսոր Սերգեյ Կազարյանի հետ համագործակցության շնորհիվ, հնարավոր կլինի կատարելագործել գործող մեթոդները և ունենալ քրեագիտության բնագավառում նոր ձեռքբերումներ, մասնավորապես, իֆրակարմիր սպեկտրաչափման մեթոդի կիրառումը, ընդլայնելով փորձաքննությունների ընթացքում լուծվող հարցերի շրջանակը:

Պետք է նշել, որ պրոֆեսորի մեթոդներն այսօր ակտիվորեն կիրառվում են տարբեր երկրներում՝ քրեագիտության բնագավառում, սակայն նա առանձնակի նվիրումով է համագործակցում Հայաստանի գիտական խմբերի և կազմակերպությունների հետ:

Հանդիպման ավարտին, երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունավետ համագործակցության, ինչպես նաև  հանդիպումների շարունակական բնույթի վերաբերյալ:

Թողնել մեկնաբանություն