Մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր:
Այսուհետ Կենտրոնի փորձագետները հնարավորություն կունենան հրաձգային փորձաքննություններ իրականացնելու նպատակով անհատույց օգտագործել Պաշտպանության նախարարության հրաձգարանները:
«Ձգաբանության և պայթյունատեխնիկական հետազոտությունների» լաբորատորիայում անցկացվող նռնակի պայթեցման, պայթուցիկ սարքավորումներ պայթեցնելու, տարբեր տեսակի զենքերից կրակելու փորձաքննությունները հնարավոր չի եղել անցկացնել առավել ապահով, քանի-որ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը չի ունեցել տեխնիկական պայմաններին համապատասխան տարածք: