«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ում առաջին անգամ իրականացվել է բացառիկ փորձաքննության ենթատեսակ՝ հեղինակի գրավոր խոսքի նույնացման փորձաքննություն

13.11.2023

Փորձագիտական կենտրոնն սկսել է իրականացնել հեղինակի գրավոր խոսքի նույնացման փորձաքննություն։ Հեղինակային փորձաքննությունը նշանակվում է այն ժամանակ երբ անհրաժեշտ է պարզել տեքստի հեղինակին և կատարման պայմանները: Հեղինակային փորձաքննության հիմնական նպատակն է, տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

  • հանդիսանու՞մ է տվյալ անձը տեքստի հեղինակ,
  • արդյո՞ք մի քանի տեքստեր կատարված են միևնույն հեղինակի կողմից,
  • արդյո՞ք տվյալ տեսքտը կատարված է հեղինակի կողմից թելադրության կամ արտագրության միջոցով (նման հարցեր առաջանում են հատկապես շանտաժի, շորթման, մարդկանց առևանգման, վարույթն իրականացնող մարմնի աշխատակցի՝ քննիչի թելադրման դեպքերում)։ Եթե հեղինակային փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հեղինակը և տեքստի կատարողը, նույն անձն է կամ տարբեր անձինք են, ապա դա բավարար է կատարողի թելադրության կամ արտագրության փաստի հաստատման համար։

Թողնել մեկնաբանություն