«Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» վերապատրաստման դասընթացի մասնակիցներին տրվել է ավարտական վկայականներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Արման Արսենյանը, Սամվել Աֆյանն ու Արսեն Վասիլյան–Սահակյանը, մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպված «Գնագոյացում և նախահաշիվների կազմում ՀՀ շինարարության ոլորտում» դասընթացին։ Դասընթացի արդյունքում փորձագետները համապարփակ գիտելիքներ են ստացել շինարարության ոլորտում գնագոյացման և նախահաշվային նորմավորման տեսական հիմունքների վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում նրանք սովորել են շինարարական արտադրանքի արժեքի որոշման հիմնական մեթոդները,Շանոթացել շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման սկզբունքային սխեմային, ձևաթղթերին, հիմնական իրավական ակտերին և նորմատիվային փաստաթղթերին, շինմոնտաժային աշխատանքների ծավալների որոշման կանոններին։Ձեռք բերելով ՀՀ նախահաշվային նորմատիվային բազայի կիրառման, առանձին աշխատանքների միավոր արժեքների որոշման, ինչպես նաև լոկալ, օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակման հմտությունները, որոնք հետագայում փորձագետներին կօգնեն կատարելագործել մասնգիտական հմտություններն ու կարողությումննները։Դասընթացի ինտերակտիվ բնույթի շնորհիվ փորձագետները հնարավորություն են ունեցել բազմաթիվ գործնական հարցեր քննարկել դասախոսի հետ։
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվել է ավարտական վկայականներ։
Դասընթացին մասնակցած փորձագետների ֆինանսավորումը կատարվել էր Փորձագիտական կենտրոնի կողմից։