Փորձագիտական կենտրոնում իրենց գործնական և լաբորատոր պարապմունքներն անցկացնելու նպատակով հյուրընկալվել են Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ուսանողները

22.11.2023

«Քրեագիտական նյութագիտություն» առարկայի դասավանդման շրջանակներում՝ գործնական և լաբորատոր պարապմունքներն անցկացնելու նպատակով, դասախոս Արսեն Ազիզյանի ուղեկցությամբ  Փորձագիտական կենտրոնում են գտնվել Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողները։
Այցի ընթացքում ուսանողները հանդիպում են ունեցել Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանի հետ, ով ուսանողներին  ներկայացրել է Կենտրոնի  կառուցվածքը, գործունեությունը, իրականացվող փորձաքննությունների տեսակներն ու դրանց կարևորությունը։ Ապագա մասնագետներն իրենց հետաքրքրող հարցերն են հղել տնօրեն Դավիթ Ղուլյանին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։
Գործնական և լաբորատոր դասընթացի ընթացքում, ուսանողները մանրամասն ծանոթացել են Կենտրոնի նյութագիտության ոլորտում կատարվող փորձաքննությունների մեթոդներին, առանձնահատկություններին, լուծվող խնդիրների առարկային և Կենտրոնի ձեռք բերած ժամանակակից պահանջներին համապատասխանող սարքավորումներին։
Փորձագիտական կենտրոնն հայտնում է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու այլ բուհերի ուսանողներին ևս։

Թողնել մեկնաբանություն