ՃՇՀԱՀ շրջանավարտներն իրենց ավարտական վկայականները ստացան Գառնու տաճարում
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործընկեր’ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտներին հանդիսավոր արարողությամբ հանձնել է ավարտական վկայականները։ Հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, նախարարներ և այլ պետական այրեր։ Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանն ու փոխտնօրեն Հայկ Կարապետյանը։