Ճշգրիտ արդյունքներ` թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի վարժանք-ծրագրին. Փորձագիտական կենտրոնը կսերտացնի գործակցությունը միջազգային լաբորատորիաների հետ
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը մասնակցել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գիտական բաժնի «Միջազգային համագործակցային վարժանքներ» ծրագրին: UNODC-ի վարժանքին կենտրոնի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժինը գրանցել է ճշգրիտ արդյունքներ, ինչը գործակցության նոր հնարավորություններ կստեղծի միջազգային լաբորատորիաների հետ: