ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ UNODC–ն հաստատել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մասնակցությունը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետազոտությունների վարժանքներին

01.03.2023

ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC)` Միջազգային համագործակցային վարժանքներ (ICE) ծրագրի շրջանակներում, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական բաժնի փորձագետները պարբերաբար մասնակցել են հեռավար ձևաչափով անցկացվող սեմինարներին, քննարկումներին։Կառավարության աջակցությամբ ձեռք բերված սարքավորումերի կարգաբերումից հետո Կենտրոնը  դիմել էր UNODC–ին՝ թմրամիջոցների և  հոգեմետ նյութերի հետազոտությունների  վարժանքներին մասնակցելու  համար և վերջինս հաստատելով այն, Կենտրոնին ընձեռել է հնարավորություն մասնակցելու Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC)` Միջազգային համագործակցային վարժանքներին։
Սա մեծ հնարավորություն է Կենտրոնի համար վարժանքների ընթացքում դրական ցուցանիշ գրանցելուց հետո, ներգրավվել եվրոպական հայտնի լաբորատորիաների «մեծ ընտանիք», որպես մեծ հնարավորություններով և մասնագիտական բարձր որակավորմամբ փորձագետներով համալրված կենտրոն։

Թողնել մեկնաբանություն