ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ UNODC–ն հաստատել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մասնակցությունը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետազոտությունների վարժանքներին
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական բաժնի փորձագետները՝ Կառավարության աջակցությամբ սարքավորումերը ձեռք բերելուց հետո, մասնակցել են ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետազոտությունների առցանց վարժանքներին: Սա մեծ հնարավորություն է Կենտրոնի համար՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու տեսանկյունից: Կենտրոնը՝ վարժանքների ընթացքում դրական ցուցանիշ գրանցելուց հետո, հնարավորություն կունենա ներգրավվել եվրոպական հայտնի լաբորատորիաների կազմում, որպես մասնագիտական բարձր որակավորմամբ փորձագետներով համալրված կառույց։