Դավիթ Ղուլյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս. ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննությունների մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ստեղծման և համաձայնագրի շուրջ քննարկում

22.09.2022

Սեպտեմբերի 21-22-ին, ԱՊՀ գործադիր կոմիտեում տեղի է ունեցել տեսակոնֆերանսի և առկա ձևաչափով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորման մասին Համաձայնագրի նախագծի քննարկում:

Հայաստանի Հանրապետության  կողմից որպես ներկայացուցիչ, մասնակցել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿի տնօրեն՝ Դավիթ Ղուլյանը, ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ՝ Վահե Գրիգորյանը, տնօրենի օգնական՝ Մարտին Ալեքսանյանը:

Տեսակոնֆերանսի ընթացքում Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանի և մասնակից այլ երկրների ներկայացուցիչների կողմից ներկայացվել են Համաձայնագրի վերաբերյալ կարծիքներ և առաջարկություններ, բարձր գնահատելով Համաձայնագրի ոլորտային կարևորությունը, ինչի արդյունքում դատափորձագիտական գործունեության ոլորտում համագործակցությունը կնպաստի կողմերի համագործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակման, ինչպես նաև կողմերի արդյունավետ, համակարգված և բազմակողմ փոխգործակցության ապահովմանը:

Քննարկմանը մասնակցել են՝ Բելառուսից Դատական փորձաքննությունների պետական կոմիտեի նախագահի տեղակալ՝ Ալեքսանդր Լաշինը, ով նախագահում էր նաև նիստը, ինչպես նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննությունների մարմինների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակիցները, հաշվի առնելով պետությունների դիտողություններն ու առաջարկությունները, ընդհանուր քննարկումից հետո վերջնական տեսքի են բերել  և համաձայնեցրել Համաձայնագրի նախագիծը։

Տեսակոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը և նշել, որ քննարկումը անպատճառ կունենա իր արդյունավետությունը՝ մի շարք արդի խնդիրներին անդրադառնալով, դրանց համար համատեղ լուծման նոր ճանապարհներ կուրվագծվեն՝ ոլորտի կայուն զարգացման ապահովման շրջանակներում:

Թողնել մեկնաբանություն