Պոլիգրաֆ կամ «Ստի դետեկտոր». Իրականությո՞ւն, թե՞ առեղծված
Ժամանակակից գիտության զարգացումների ֆոնին պոլիգրաֆ կամ բազմագիրը՝ առավել հայտնի որպես «ստի դետեկտոր», շարունակում է մնալ ինչպես հետաքրքրությունների, այնպես էլ քննարկումների կիզակետում։ Այս յուրահատուկ սարքը, որը վաղուց արդեն դուրս է եկել միայն իրավապահ համակարգի սահմաններից, ակտիվ կիրառվում է կլինիկական և այլ հոգեբանական ուղղություններում, ինչպես նաև տարբեր մասնավոր կառույցներում՝ հուսալի և գրագետ անձնակազմ ձևավորելու համար:
«Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի պարբերականի 2025 թվականի թիվ 1 համարում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի պոլիգրաֆի կիրառմամբ հարցումների մասնագետ Ելիզավետա Մինասյանի գիտական հոդվածը՝ «Պոլիգրաֆ կամ «Ստի դետեկտոր». Իրականությո՞ւն, թե՞ առեղծված» խորագրով։ Հեղինակը խորությամբ ուսումնասիրել է պոլիգրաֆ սարքի ստեղծման պատմությունը, դրա կիրառման ոլորտներն ու մեթոդաբանական առանձնահատկությունները՝ ընթերցողին ներկայացնելով նաև սարքի գիտական հիմքերը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Գիտության աշխարհում» պարբերականի N 1, 2025թ․