Նոր հնարավորություններ Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնում
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնում մինչ օրս իրականացվող փորձաքննություններն այսօր կարելի է կատարել գերժամանակակից սարքավորումների միջոցով:
Կառավարության աջակցությամբ ձեռք է բերվել նոր սարքեր, որոնց միջոցով հնարավոր է կատարել գրեթե բոլոր փաստաթղթաբանական փորձաքննությունները և ունենալ այնպիսի արդյունք, որոնք նախկինում չեն ստացվել կամ ստացվել են, մի քանի սարքերի օգնությամբ՝ տևական ժամանակ:
Շնորհիվ նոր սարքերի, կրկնապատկվել է փաստաթղթաբանական փորձաքննությունների արդյունավետությունը:
Դոմինանտ է դարձրել փաստաթղթաբանական փորձաքննությունները Կենտրոնում և մրցունակ՝ տարածաշրջանում:
Կատարվում են այնպիսի աննախադեպ հետազոտություններ, ինչպիսիք են՝
- հատվող շտրիխների եռաչափ մոդելավորումը (3D),
- գրիչների, կնիքների և ներկանյությերի սպեկտրաչափումը,
- կենսաչափական անձնագրերի և ID քարտերի միկրոչիպերի ընթերցումը,
- շտրիխ կոդերի վերծանումը,
- հիպերսպեկտրալ վերլուծությունը:
Առավել մեծ հնարավորություն է ընձեռում նաև տվյալների նորագույն բանկը, որն իր մեջ ներառում է՝
- աշխարհի բոլոր երկրների դրամանիշերի,
- ավտոփաստաթղթերի,
- անձնագրերի,
- նույնականացման քարտերի,
- վիզաների,
- մետաղադրամների պաշտպանվածության վերաբերյալ սպառիչ տվյալներ: