Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել. դրանք արդեն գործարկվում են

13.03.2023

Գրիգոր Մինասյանը նշել է, որ ձեռք բերված նոր տեխնիկայի շնորհիվ այժմ հնարավոր է նաև 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը։
ՀՀ արդարադատության նախարարությունը տարատեսակ գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես ստի դետեկտոր (պոլիգրաֆ): Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։ Ձեռք է բերվել նաև հատուկ սարքավորում, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար»,– նշեց Մինասյանը։
Նա ընդգծեց, որ նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ։
Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Թողնել մեկնաբանություն