«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն առաջին անգամ մեկնարկել է Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը՝ առաջիկայում իրականացնելով իր տեսակի մեջ բացառիկ փորձաքննություններ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, Կենտրոնում իրականացվող փորձաքննությունների ընդլայնման գործընթացը շարունակելով, սկսել է իրականացնել նաև մշակութաբանական փորձաքննություններ՝ մեկնարկը տալով կերպարվեստի ոլորտին։
Փորձաքննության առարկա կարող են հանդիսանալ գեղանկարչությունը, գծանկարը, վիմատպությունը, քանդակը, սրբապատկերը և այլն։ Մշակութաբանական փորձաքննության այս տեսակը թույլ կտա պարզել՝
- մշակութային արժեքների իսկությունը (բնօրինակ կամ կեղծ լինելը),
- գեղարվեստական նշանակությունը,
- կարևորությունը,
- անվանումը, վերնագիրը,
- հեղինակը,
- վարպետը, արտադրողը, հրատարակիչը,
- տիպը, ուղղությունը, դպրոցը,
- ստեղծման ժամանակը,
- ստեղծման վայրը,
- նյութը,
- ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն,բարձրություն, տրամագիծ, քաշ,հարգը)։
Մշակութաբանական փորձաքնության ընթացքում փորձագետը կկարողանա պարզել և հաճախ տրվող հարցերին տալ պատասաններ.
- արժեքի` իր տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը,
- արժեքի` պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը,
- արժեքի` պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը,
- արժեքի` ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը,
համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը։
Մշակութաբանական փորձաքննությունների բաժնում հետագայում նախատեսվում է իրականացնել նաև արվեստի այնպիսի աննախադեպ փորձաքննություն, ինչպիսին է արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության տեսակները, իրենց հետևյալ ենթատեսակներով՝
- Կերպարվեստ
- Դեկորատիվ–կիրառական արվեստ
- Գիրք–տպագիր ժառանգություն
- Հնագիտություն
- Երաժշտական գործիքներ
- Դրամագիտություն
- Գորգ