Փորձագիտական կենտրոնն այսուհետ ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի UNODC–ի պաշտոնական կայքում ներկայանալու է որպես ճշգրիտ փորձաքննություններ իրականացնող մարմին

05.09.2023

Փորձագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետազոտությունների առցանց վարժանքներին, ինչը Կենտրոնի համար մեծ հեղինակություն ու հնարավորություն էր՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու տեսանկյունից: Կենտրոնը՝ վարժանքների ընթացքում գրանցել է դրական ցուցանիշ։
Կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական բաժնին UNODC–ի կողմից ուղարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետազոտությունների վարժանքների համար նախատեսված փորձանմուշները, որոնց հետազոտությունների ընթացքում ստացված տվյալներն արդեն իսկ գրանցված են UNODC–ի պաշտոնական կայքում, որտեղ Փորձագիտական կենտրոնն ունի իր առանձնացված հարթակը, սակայն բազայի տվյալների անվտանգությունից ելնելով, այն չի հրապարակվում։
Վերոնշյալը՝ եվրոպական մի շարք հեղինակավոր փորձաքննություններ իրականացնող կենտրոններին, հնարավորություն կտա հստակ կարծիք կազմել՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի՝ որպես բացարձակ ճշգրիտ փորձաքննություններ իրականացնող կենտրոնի մասին։

Թողնել մեկնաբանություն