«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում անհայտ ծագման նյութերի փորձաքննությունների շրջանակն ընդլայնվել է
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում անհայտ ծագման նյութերի փորձաքննությունների շրջանակն ընդլայնվել է
Փորձագիտական կենտրոնի հնավորությունների ընդլայնման և նոր սարքավորումների ձեռք բերման շնորհիվ, Կենտրոնի Նյութագիտական բաժնում իրականացվող անհայտ ծագման նյութերի փորձաքննությունների շրջանակներում, այսուհետ կիրականացվեն նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների և գյուղատնտեսության ոլորտում կիրառվող այլ օժանդակ նյութերի հետազոտություններ: Մասնավորապես, տարբեր օբյեկտներում և կրող առարկաների վրա դրանց հետքերի հայտնաբերման, տեսակների որոշման և նույնականացման վերաբերյալ:
Բացի այդ, հնարավոր կլինի որոշել նաև նշված ապրանքատեսակների որակական ցուցանիշները և դրանց համապատասխանելիությունը՝ ՀՀ տարածքում գործող ստանդարտների պահանջներին։