Համագործակցության հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական» կենտրոն ՊՈԱԿ-ի և «Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի» միջև
Հուլիսի 1-ին «Հայասատանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի» միջև ստորագրվել է հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղուլյանը և ՃՇՀԱՀ համալսարանի ռեկտոր՝ Եղիազար Վարդանյանը:
Կողմերը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում և գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում»:
Համաձայն Հուշագրի, Կողմերը ձեռք են բերել համաձայնություն և պայմանավորվածություն, ըստ որի.
- Կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում Համալսարանը ըստ նպատակահարմարության իր մասնագետների հետ համատեղ ներգրավում է նաև Կազմակերպության փորձառու աշխատողների և անդամների:
- Համալսարանի կողմից ուղեգրման դեպքում կրթական ծրագրով ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպվում և անցկացվում են Կազմակերպությունում:
- Համալսարանը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմում ներգրավում է Կազմակերպության կողմից առաջադրված համապատասխան մասնագետների:
4.Համալսարանը Կազմակերպության աշխատակիցներին և անդամներին հրավիրում է իր կողմից տարբեր հարթակներում և ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին: Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը բարձր է գնահատել Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի կողմից ներկայացված համագործակցության ձևաչափը և հույս հայտնել, որ այս հուշագրի ստորագրմամբ շատ կարևոր համագործակցության սկիզբ է դրվելու և թեստավորման, հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին ապահովելու է աշխատանքով՝ թե՛ Կենտրոնում, և թե՛ գործընկեր կազմակերպություններում:
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ տարբեր պետական մարմինների հետ, ինչպես նաև ուսումնամեթոդական նյութերի համատեղ հրատարակումեր: