ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 417-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 675-Ա ՀՐԱՄԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն N 675-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«01» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 417-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի մարտի 28-ի N 151 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման» կարգի 2.1-ին կետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
- Հաստատել Արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետևյալ կազմը.
Դավիթ Ղուլյան | Հանձնաժողովի նախագահ՝
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
Սամվել Եղիազարյան | Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ |
Հանձնաժողովի անդամներ՝ | |
Արտյոմ Սուջյան | Արդարադատության նախարարի խորհրդական |
Վահե Աճեմյան | Արդարադատության նախարարության վերհսկողական վարչության փորձագետ |
Էդուարդ Խաչատրյան | «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբան |
Վահրամ Սաֆարյան | «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ |
Վահան Ղազարյան | «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ |
Շուշանիկ Անդրեասյան | «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրոտեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ |
Էլեն Բաբայան | «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետքաբանական փորձաքննությունների բաժնի պետ |
Ժորժ Ծատուրյան | «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժնի պետ |
Արթուր Անդրեասյան | «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնի պետ |
Վաչե Նինոյան | «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեսաձայնագրառման և հաամակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ |
Մարտին Ալեքսանյան | Հանձնաժողովի քարտուղար՝
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի օգնական: |
- Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի կազմը հաստատելու և Արդարադատության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 179-Ա հրամանն ուժը կորցրած ճանաճելու մասին» N 417-Ա հրամանը:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ