«Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով» 2022 թվականին իրականացվող պետական պատվերների մասին ՀՀ արդարադատության նախարարի 2022թ.հոկտեմբերի 21-ի N 658-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 658–Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«21» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
«ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ» 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվական պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման 9-րդ կետի «բ» ենթակետը, 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 1638-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
- Սահմանել`
1) «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի ծախսերն ըստ պետական մարմինների կողմից իրականացվող «1093. Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11003. Փորձաքննությունների ծառայությունների տրամադրում» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2022 թվականի չորրորդ եռամսյակի համար հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանների (քրեական գործերով), քրեական հետապնդում կամ վարչական վարույթ իրականացնող մարմինների` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա,
- փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն սույն հրամանի N 1 հավելվածի,
- փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա ենթատեսակները և դրանց միավորների նախահաշվային արժեքները` համաձայն սույն հրամանի N 2 հավելվածի,
- 2022 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն հրամանի N 1 հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակներն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների, քրեական հետապնդում կամ վարչական վարույթ իրականացնող մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չհամապատասխանի սույն հրամանի N 1 հավելվածով նախատեսված տվյալներին:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ