Կայացել է «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների 2-րդ հանդիպումը՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանի հետ

30.06.2022

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների 2-րդ հանդիպումը՝  ԵՊՀ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանի հետ: Հանդիպման շրջանակներում,   Վահե Ենգիբարյանը Կենտրոնի փորձագետների հետ անցկացրել է   նախորդ դասախոսություն-քննարկման շարունակությունը:

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ փորձագետի հասկացությունը, փորձագետի իրավունքների ու պարտականությունների փոփոխության շրջանակը՝ գործող Քրեական դատավարության օրենսգրքի հետ համեմատության համատեքստում, Կենտրոնի փորձագետների ոլորտային հարցերին տրվել են  պարզաբանումներ, սպառիչ բացատրություններ:

Հաշվի առնելով փորձագետների մեծ հետաքրքրությունն ու ընթացքային ակտիվությունը դասախոսություն-քննարկման ընթացքում, Քրեական Դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը մեծ պատրաստակամություն Է հայտնել հետագայում ևս մասնակցել  մասնագիտական քննարկումներին:

Թողնել մեկնաբանություն