«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը մասնակցել է Մոսկվայում կայացած պիրոլիտիկ քրոմատոգրաֆիայի հնարավորությունների վերաբերյալ առաջին համառուսական գիտաժողովին

29.05.2024

2024 թվականի մայիսի 22-ին՝ Մոսկվայում տեղի է ունեցել պիրոլիտիկ քրոմատոգրաֆիայի հնարավորությունների վերաբերյալ առաջին համառուսական գիտաժողովը:

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի՝ Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Շուշանիկ Անդրեասյանը ևս մասնակցել է նշված գիտաժողովին։ Գիտաժողովին մասնակցել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից և հետազոտություններ իրականացնող կազմակերպություններից շուրջ 100 փորձառու մասնագետներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պիրոլիտիկ քրոմատոգրաֆիայի յուրահատուկ հնարավորությունների կիրառման վերաբերյալ թեմաներ։
Գիտաժողովի ժամանակ մասնագիտական քննարկումները զգալիորեն կնպաստեն Փորձագիտական կենտրոնում իրականացվող փորձաքննությունների և հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը, նորարարությունների խթանմանը, ինչպես նաև նոր գաղափարների և հետազոտությունների ներդրմանը։

Թողնել մեկնաբանություն