Նոր սարքավորումներ․ Թանկարժեք զարդերի և ոսկու ձուլակտորների փորձաքննությունն առավել արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և ոչ թանկարժեք քարերի, միներալների հետազոտությունների համար նախատեսված նորագույն սարքավորումներով և էտալոնային նմուշներով:
Ձեռք են բերվել այնպիսի սարքեր, որոնք հնարավորություն են ընձեռում հայտնաբերել մետաղի կամ համաձուլվածքի հաստ շերտի տակ առկա այլ համաձուլվածքի փաստի հայտնաբերումը՝ առանց վերջիններիս վնասման, ինչը շատ կարևոր հանգամանք է թանկարժեք զարդերի և ոսկու ձուլակտորների փորձաքննություն իրականացնելիս:
Նոր սարքավորումների ձեռք բերումը թույլ է տալիս նոր ցուցանիշների որոշման շնորհիվ՝ առավել հանգամանալից հետազոտություններ իրականացնել և միաժամանակ էականորեն կրճատել փորձաքննությունների ժամկետները: