Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող «Դեսո սիստեմ» ընկերության կողմից անցկացված դասընթացին մասնակցել են նաև Փորձագիտական կենտրոնի փորձագետները՝ ստանալով որակավորման հավաստագրեր

28.06.2024

Հունիսի 28–ին տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող «Դեսո սիստեմ» ծրագրային ապահովում արտադրող ընկերության և «Մենք քոնսլաթինգ իրավաբանական խորհրդատվական ընկերության» կողմից կազմակերպված մեկ օրյա դասընթացը, որին մասնակցել են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի փորձագետները։
3DS-ի համաշխարհային ռեյդի և կիբեր լիցենզիայի համապատասխանության տնօրեն Անտոնիո Դ’օնոֆրիոն դասընթացի մասնակիցներին ներկայացրել է ընկերության կողմից արդեն իսկ մշակված ծրագրերի, բնօրինակ ծրագրերի և կեղծված ծրագրերի հայտնաբերման գործիքների, դրանց կիրառման հնարավոր տարբերակների և նույնականացման միջոցների առավել մատչելի տարբերակները, ինչպես նաև ներմուծված մոդելավորման համակարգչային օժանդակ դիզայնի, համակարգչային օժանդակ ճարտարագիտության, 3D CAD ձևավորման և համագործակցության, վերլուծության և արտադրանքի տվյալների կառավարման ծրագրակազմը։
Պետք է նշել, որ ընկերությունը Հայաստանում առաջին անգամ է իրականացրել այս դասընթացը, ինչը նոր գիտելիքների պաշար և մասնագիտական կարողությունների ուղեցույց կարող է դառնալ փորձագետի համար և հետագայում տրամադրելով եզրակացություններ՝ ներգրավվել այս ծրագրերի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործընթացում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել է որակավորման հավաստագրեր։

Թողնել մեկնաբանություն