«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը մասնակցել է ԱՊՀ փորձագիտական խմբի նիստին

29.05.2026

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» Սույն թվականի մայիսի 29-ին տեսակապի ձևաչափով կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Գործադիր կոմիտեի փորձագիտական խմբի նիստը: Աշխատանքային քննարկումներին հայկական կողմից մասնակցել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը:
Հանդիպման առանցքային նպատակն էր «Դատափորձագիտական գործունեության ոլորտում կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման գծով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության մասին» ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշման նախագծի լրամշակումն ու համաձայնեցումը։
Նիստի ընթացքում մանրամասն դիտարկվել են նախագծի վերաբերյալ ԱՊՀ անդամ պետություններից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Տաջիկստանի Հանրապետությունից ստացված դիտողություններն ու կառուցողական առաջարկությունները:
Այս կարևոր նախաձեռնության իրագործումը միտված է ԱՊՀ անդամ երկրների միջև դատափորձագիտական բնագավառում գործընկերային կապերի սերտացմանը, առաջավոր փորձի փոխանակմանը, ինչպես նաև ոլորտի մարմինների համար բարձրորակ ու որակյալ կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացների ապահովմանը։
Փորձագիտական խմբի կողմից ամբողջությամբ համաձայնեցված փաստաթղթերի վերջնական փաթեթը սահմանված կարգով արդեն ներկայացվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի քննարկմանը։

Թողնել մեկնաբանություն