«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի շնորհավորանքը՝ Արցախի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետության անկախությունը, դրվեց Արցախի պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման գործընթացի սկիզբը: Պատմական այս օրվա՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Արցախի հերոսական ժողովրդին և աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցներին:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ բոլոր հայերի միասնականության, մեր հերոս տղաների հաղթական ոգու և իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ:
Փառք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր պայքարեցին ու անմահացան հանուն Հայրենիքի:
Տոնդ Շնորհավո’ր, Մայր Հայաստանի պարիսպ Արցա’խ, հայի արժանապատվություն, ՀԱ’Յ Արցախ։
Տնօրեն՝ Դավիթ Ղուլյան