Ապրանքագիտական փորձաքննությունների բաժնում անշարժ գույքի գնահատում, ինչպես նաև շինարարական նյութերի և աշխատանքների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն իրականացնող փորձագետի թափուր հաստիքի  համալրման մրցույթ

25.04.2025

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտարարում է ընդունելություն՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնում անշարժ գույքի գնահատում, ինչպես նաև շինարարական նյութերի և աշխատանքների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն իրականացնող փորձագետի թափուր հաստիքի համալրման համար․

Պահանջվող կրթություն

  • շուկայագիտություն,
  • ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն,
  • ճյուղային ճարտարագիտություն,
  • ֆինանսներ կամ այլ հարակից բնագավառ։

Սահմանված պարտադիր պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ,
  • գնահատման գործունեության որակավորման վկայական,
  • նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Թափուր հաստիքի համալրման նպատակով ինքնակենսագրական տվյալները ներկայացվում են առցանց՝ info@justexpert.am էլեկտրոնային փոստի հասցեով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 23), հեռախոսահամարներ՝ 010-30-00-11, 033-30-00-22։

Թողնել մեկնաբանություն