«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է աննախադեպ փորձաքննություն՝ հզոր թմրամիջոց համարվող (ԼՍԴ) լիզերգիդ (լիզերգինաթթվի դիէթիլամեդ) որակական և քանակական հետազոտություն

31.10.2022

2021-2022թթ.-ին Կառավարության աջակցությամբ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնց շնորհիվ էականորեն բարձրացել է Կենտրոնում իրականացվող փորձաքննությունների որակն ու ավելացել դրանց տեսակները: Կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննության բաժինը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ստանդարտ նմուշների միջոցով, իրականացրել է աննախադեպ փորձաքննություն՝ կատարելով (ԼՍԴ) լիզերգիդ (լիզերգինաթթվի դիէթիլամիդ) որակական և քանակական հետազոտություն: Կենտրոնն ունի հնարավորություն իրականացնել այնպիսի թմրամիջոցների, ժամանակակից հոգեմետ՝ հոգեներգործուն և թունավոր նյութերի փորձաքննություն, որոնք մինչ այժմ անհնար է եղել իրականացնել, այդ թվում դիզայներական թմրամիջոցներ (Spice), α-PVP և վերջին (LSD) թմրամիջոցը, որոնց ոչ միայն որակական փորձաքննությունն է հնարավոր այսուհետ պարզել, այլ նաև քանակական:

Թողնել մեկնաբանություն