«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի շնորհավորանքը՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 32-ամյակի առթիվ:
32 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը՝ հարթելով նոր ու լուսավոր ճանապարհ, դեպի իրական անկախ Հայաստան, դեպի նոր ու լուսավոր պատմություն:
Այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի փորձությամբ ու հաղթանակներով կերտված կենսագրություն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ:
Հայաստանի անկախության հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետեւ դրանով հռչակված անկախությունն ինքը անանց ու անսակարկելի արժեք է:
Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:
Սիրելի՛ հայրենակիցներ, վստահ եմ, որ անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները միասնական ջանքերով կկարողանանք պահպանել, դիմակայել բոլոր մարտահրավերներին ու աներեր կշարունակենք անկախության մեր երթը, հավատարիմ մնալով և պաշտպան լինելով մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը:»
Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի կապակցությամբ:»
Տնօրեն՝ Դավիթ Ղուլյան