Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնական համերգին և ընդունելությանը

21.11.2022

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին ներկա է գտնվել Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Տոնական միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, և այլ բարձրաստիճան հյուրեր:

Կենտրոնի Տնօրեն Դավիթ Ղուլյանը բարձր է գնահատել հայ-վրացական հազարամյա բարեկամությունը և կարևորելով 30-ամյա դիվանագիտական ուղին,անձամբ է շնորհավորել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին և հայտնել շնորհակալություն միջոցառմանը մասնակցելու հրավերի համար:

Թողնել մեկնաբանություն