Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Դատափորձագիտական գործունեության ոլորտում Համակարգող խորհրդի 2–րդ նիստը

05.12.2025

2025 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների Դատափորձագիտական գործունեության ոլորտում Համակարգող խորհրդի (ՀԽԴՓ) երկրորդ նիստը։ Գիտագործնական այս միջոցառումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։
Մասնակից կազմը ներկայացվել է ԱՊՀ անդամ պետությունների դատափորձագիտական ոլորտը ներկայացնող բարձր պաշտոնատար անձանցով, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետություն
• Կարապետյան Հայկ – «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Բելառուսի Հանրապետություն
• Վոլկով Ալեքսեյ Ալեքսանդրովիչ –Դատական փորձաքննությունների պետական կոմիտեի նախագահ
• Չումովիցկի Դմիտրի Յուրիի – Դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի ծառայողական գործունեության համակարգման գլխավոր վարչության պետ
• Մոժեյկո Ալեքսանդր Չեսլավովիչ – Դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի քրեագիտական փորձաքննությունների գլխավոր վարչության պետ
• Մարշալովիչ Օլգա Սերգեևնա – Դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի ծառայողական գործունեության համակարգման գլխավոր վարչության իրավական ապահովման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ
• Պոզնյակ Վադիմ Սերգեևիչ – «Բելառուսի Հանրապետության Դատական փորձաքննությունների պետական կոմիտեի Գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկի պետ
• Վրուբլևսկի Պյոտր Վասիլևիչ – «Բելառուսի Հանրապետության Դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտ» պետական կրթական հաստատության ռեկտոր
Ղազախստանի Հանրապետություն
• Վաիսով Դանիել Մերեյուլի – Արդարադատության փոխնախարար
• Ուտեուլին Մադի Մաքսատովիչ – Արդարադատության նախարարության փորձագիտական գործունեության կազմակերպման դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
• Բայտիլեսով Բաքըթժան Տոլենովիչ – Արդարադատության նախարարության Դատական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն
Ղրղզստանի Հանրապետություն
• Նուրլանով Քուբան Նուրլանովիչ – Արդարադատության նախարարությանը կից Դատափորձագիտական ծառայության նախագահի տեղակալ
Ռուսաստանի Դաշնություն
• Զաբարչուկ Եվգենի Լեոնիդովիչ – Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Տաջիկստանի Հանրապետություն
• Ալիզոդա Նիգինա – Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ուզբեկստանի Հանրապետություն
• Ալլակուլիև Միրժալոլ Դավրոնբեկովիչ – Արդարադատության նախարարի տեղակալ
• Ուզակով Ուչքուն Խամիդովիչ – Արդարադատության նախարարությանը կից Խ. Սուլայմանովայի անվան դատական փորձաքննության հանրապետական կենտրոնի փորձագիտական գործունեության և գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ

Նիստին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությանն առընթեր փորձագիտական կենտրոնների ղեկավարներ։

Նիստի ընթացքում Կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկ Կարապետյանը զեկուցմամբ հանդես է եկել՝ ներկայացնելով դատափորձագիտական ոլորտի առջև ծառացած արդիական մարտահրավերները, ինչպես նաև միջպետական փոխգործակցության զարգացման և համատեղ մեթոդական աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները։
Մասնակիցները փաստել են, որ ՀԽԴՓ-ի 2024–2025 թվականների աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ կատարված են։ Ընդունվել են մի շարք կազմակերպչական կարևոր որոշումներ. հաստատվել է Խորհրդի նոր Համանախագահը (Ղազախստան), նշանակվել է Քարտուղարության ղեկավարը (Բելառուս), և ձևավորվել է աշխատանքային խումբ։

Որոշվել է Խորհրդի III նիստն անցկացնել 2026 թվականին՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Թողնել մեկնաբանություն