Բաժնի պետ – Սամվել Կարենի Աֆյան

Ծնված 16․07․1968թ.

Կրթությունը՝

1994թ. ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինտիտուտ։

2006թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի «Անշարժ գույքի գնահատում» դասնթացները:

2007թ․ ստացել է ՀՀ Արդարադատության Նախարարության «Դատական փորձագետի» որակավորում։

2012թ․ ստացել է ՀՀ ԿԱ Կադաստրի պետական կոմիտեի «Քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի) հողաշինարարի» որակավորում։

2016թ․ ստացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Դատական փորձագետի» որակավորում։

Աշխատանքային գործունեությունը

1993-1994 Արտադրանախագծային կոոպերատիվ «Հիդրոտեխնիկ» Ինժեներ հիդրոտեխնիկ;

1995-2000  «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ   մետաղների և եռակցման տեղամասի պետ;

2006-2015 ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ   շինարարատեխնիկական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ;

2016-2017 ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ շինարարատեխնիկական հետազոտությունների բաժնի փորձագետ;

2022թ․ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ բաժնի պետ

Ամուսնացած է, ունի 7 երեխա:                                                                     

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

13. Շինարարատեխնիկական, այդ թվում`

13-01. շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինարարական և այլ կառուցապատման օբյեկտների փորձաքննություն,

13-02. շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինական և այլ կառուցապատման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն:

Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները 

Շինարարատեխնիկական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները

  • նախագծման, շահագործման, քանդման, վերակառուցման, քանդման և կառուցման փուլերում գտնվող շենքերը, կառույցները, շինությունները, ինժեներական կառուցվածքները, դրանց համալիրները, դրանց հետ ֆունկցիոնալ կապված հողատարածքները,
  • բազմաբնակարանային շենքերում գտնվող բնակարանները, տարածքները, բնակելի տները և դրանց հողատարածքները շինությունների կոնստրուկտիվ տարրերը,
  • նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, շինարարական կապալի պայմանագրերը, իրականացված աշխատանքների վերաբերյալ կազմված կատարողական, ծածկված աշխատանքների և փորձարկման ակտերը,
  • իրականացված շինարարական աշխատանքների բնույթը, ծավալը, որակը և դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութերը,
  • ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերը, ստանդարտները, տեղեկագրերը, հրահանգները,
  • անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ամբողջությունը, անշարժ գույքին հասցված վնասվածքները, դրանց բնույթը և առաջացման աղբյուրները,
  • քրեական և քաղաքացիական գործերում առկա փաստաթղթերը և տվյալները, որոնք չեն պահանջում իրավական գնահատում

Հետազոտության խնդիրները

  • շենքերի, շինությունների կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքների համապատասխանության պարզումը նախագծերին, տեխնիկանորմատիվային փաստաթղթերին,
  • բաժնետերերի միջև անշարժ գույքի բաժանման, բաժանքների տարանջատման և բաժանման տեխնիկական հնարավորության պարզումը,
  • անշարժ գույքին հասցված վնասվածքների հետևանքով պատճառված վնասի, դրանց առաջացման պատճառների և աղբյուրների որոշման հետ առընչվող հարցերը: