Տեղի է ունեցել առցանց սեմինար–քննարկում` «Դատաշինարարական փորձաքննություն» թեմայով

29.10.2025

ԱՊՀ անդամ պետությունների դատական փորձաքննության ոլորտում համակարգող խորհրդի 2024–2025 թվականների գործունեության մասին, hոկտեմբերի 28–ին անցկացվել է առցանց սեմինար–քննարկում։

Սեմինարին մասնակցել է ինչպես «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, այնպես էլ Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղրղստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի համապատասխան պետական փորձագիտական մարմինների ներկայացուցիչները։ Հայաստանից մասնակցել են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Ապրանքնագիտական փորձաքննությունների բաժնի պետ Վահան Ղազարյանը, «Դատաշինարարատեխնիկական և ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների» բաժնի պետ Արման Արսենյանը և նույն բաժնի ավագ փորձագետ Արայիկ Հակոբյանը։
Սեմինարի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝

•Դատաշինարարատեխնիկական փորձաքննությունների անցկացման արդիական հարցերը Բելառուսի Հանրապետությունում։
•Դատաշինարարատեխնիկական փորձաքննությունների զարգացման հեռանկարները։
•Շինարարական օբյեկտների շուկայական արժեքի որոշման հետ կապված արդիական խնդիրները։
•Անշարժ գույքի գնահատման մեթոդական ասպեկտները Բելառուսի Հանրապետությունում։
•Արբանյակային և գեոդեզիական սարք-սարքավորումների դերը շինարարատեխնիկական և հողաշինարարական համալիր փորձաքննություններում։
•Արբանյակային և այլ գեոդեզիական սարքավորումների կիրառումը շինարարատեխնիկական փորձաքննություններում, այդ թվում՝ բալիստիկ փորձաքննությունների շրջանակում։

Սեմինարը կայացել է փորձի փոխանակման և հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում Փորձագիտական կենտրոնի փորձագետները ներկայացրել են իրենց փորձը, պատասխանել միջազգային գործընկերների հարցերին և կիսվել լավագույն գործնական լուծումներով։

Թողնել մեկնաբանություն