Նոր վստահություն մշակութային արժեքների փորձաքննության ոլորտում. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը ստացել է պետական հավատարմագրում
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը 2026 թվականի մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստացել է 5 տարվա ժամկետով հավատարմագրում, ըստ որի՝ Կենտրոնի Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 669 որոշմամբ սահմանված չափորոշիչներին և հավատարմագրված է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար։ Ստացված հավատարմագրումը կարևոր ձեռքբերում է Կենտրոնի համար՝ ստեղծելով առավել լայն հնարավորություններ մասնագիտական գործունեության զարգացման, մշակութային արժեքների փորձաքննության արդյունավետ կազմակերպման և ոլորտում Կենտրոնի նկատմամբ վստահության ամրապնդման համար։ Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը ձևավորվել է ընդամենը երեք տարի առաջ, այն արդեն հաստատել է իր բարձր մասնագիտական կարողությունները։ Կատարված փորձաքննությունները գնահատվել են արժանահավատ ոլորտի մասնագետների և գործընկեր կառույցների կողմից՝ փաստելով ճշգրտությունն ու հիմնավորվածությունը։ Այս նոր ձեռքբերումը Կենտրոնին հնարավորություն կտա ընդլայնել ծառայությունների շրջանակն ու ամրապնդել վստահությունը ոլորտում։



